Copy SMS

Ինքնանկար կամ արվեստանոցի և բնորդուհու հանդիպումը

Ինքնանկար կամ արվեստանոցի և բնորդուհու հանդիպումը - աղջիկ, արվեստ, արվեստանոց, բացահայտում, կիրք, խաբեություն, ափսոսանք, արվեսատգետ

Ճակատագի՞ր: Չեմ հավատում: Պատահականությո՞ւն: Դե~, հավատում եմ,բայց մեկ է, այդ հանդիպումն ինքնաբուխ չէր. այն մտադրված էր: Աղջիկն իրոք փնտրում էր այդ արտասովոր ու հարազատ վայրը: Միայն թե ոչ հատկապես այդ մեկը: Նա չէր փնտրում նկարներ, ոչ էլ արվեստի պակասն էր ուզում լրացնել:Ընդամենը փնտրում էր իրենը և փորձում նկատել, դուք կասեք տարօրինակը, իսկ ես` գեղեցիկը: Գեղեցիկին ընդառաջ գնալը միշտ էլ արդարացված է: Վերջիվերջո ոչ մեկ չի կարող ասել` գեղեցիկը ստեղծողը աստվածային թե դիվային մեկն է: Այդ շնորհը աստծո նվերն է, թե՞ սատանայի: Քեզ այն նվիրել են, թե՞ այն փոխանակել ես հոգուդ հետ: Սակայն դա կարևոր չէ: Դե գոնե գեղեցիկը սիրողի համար: Նա խոնարհվում է գեղեցիկի առաջ ինչպես հավատացյալը ` Աստծո: Նրա հավատը Գեղեցկությունն է ու նա չունի մի Աստված.հեթանոս է, հավատացյալ ու աթեիստ միաժամանակ:
Սակայն պարզվում է` գեղեցիկը նկատելը դեռ բավական չէ: Նա ինքը պետք է ընդառաջ գա քեզ: Պետք է ցանկանա ներս թողնել: Իսկ արվեստանոցը որքան էլ հին էր, միևնույն է ասես արյունը եռում էր պատերում: Այն հայեցի էր իր հիմքով,բայց ծածկված ` նոր ժամանակների շնչով: Ու ի տարբերություն աղջկա` արվեստանոցը չէր հմայվել գլուխը կորցնելու չափ: Մեղադրել չեմ կարող,հասկանում եմ` գեղեցիկը դարերով են փնտրում, դու տեսել ես հազարավորներին, ովքեր հիացել են քեզնով:Ինչ խոսք` դժվար է գնահատել նորաթուխ գեղեցկությունը,երբ ինքդ ես դրա կրողը:
Արվեստանոցն աղջկան պատրաստ էր ընդունել` որպես հերթական մի բնորդուհու: Ինչո՞ւ. աղջիկն իսկապես գեղեցիկ էր: Իսկ ինչո՞ւ որպես մի հերթական: Որովհետև ֆիզիկական գեղեցկությունը ժամանակավոր է,իսկ արվեստն այն դարձնում է հավերժ, հաղթում է ժամանակին:
Բնորդուհին արժեքավոր է միայն քո պատերից ներս, և դու հմտորեն օգտվում ես այդ հանգամանքից: Բայց աղջիկն իրականում միայն գեղեցիկը փնտրող չէր. ինքնին մի գեղեկություն էր: Ու շատ լավ գիտեր` քեզ ինքն է սրբացրել, ու կարող է նաև սրբապղծել: Կարող է գահընկեց անել,եթե չդարձնես գլխավոր քրմուհի: Իսկ աղջկա գեղեցկությունն արդեն անմահ էր, նրա գեղեվկություն արդեն վերարտադրված էր,այն արդեն հաղթել էր ժամանակը:
Ու աղջկան դու հաստատ հարկավոր չես:Նրա համար դու արվեստանոց չես:Ընդամենը հնություն...մի մնացորդ անցյալի,ուր գնում են հետաքրքրությամբ,բայց ոչ ոք քեզ չի դարձնի իր տունը...

6

4

874

  • Dark Δ'
    2018-01-14 12:07:56
    լավն էր (ծաղիկ)
    • Amalia
      2018-01-14 14:29:18
      :) O:) շնորհակալ եմ շա~տ առաջին գրավոր արձագանքի համար (ժպիտ)
  • Արփինե
    2018-02-13 20:37:42
    (լավ) լավն էր :*
  • Amalia
    2018-02-14 14:26:15
    (ծաղիկ) շնորհակալություն