Անհաս Խորհուրդ 2
Դու օր օրի փոխվում ես, դառնալով ավելի ու ավելի գեղեցիկ....Եվ դա արդեն բավական է, որ քեզ սիրեն, քեզ սպասեն.... իսկ ես...նույնն եմ՝ անփոփոխ...դրա համար ինձ չեն սիրում....չեն սպասում...
Ես շատ եմ տխրում, շա՜տ, երբ տեսնում եմ, թե ինչպես է ծերանում մի ամբողջ 20-րդ դար... Մի դար, որը տեսավ ավելի շատ բան, քան մնացած դարերը իրար հետ վերցրած: Ու իր զավակները էդ ամբողջը իրենց ուսերին առնելով եկել են 21-րդ դար, որ ինչ-որ չափով վերանան 20-րդ դարից: Բայց ամեն քայլի հետ նրանք համոզվում են, որ կապված են 20-րդ դարի հետ, և որքան ժամանակ է անցնում, այդքան էլ այդ դարը կլանում է իր զավակներին՝ իր հետ դեպի պատմության գիրկը տանելով:
- Բարև, ո՞նց ես:
- Բարև, լավ, դու՞:
- Լավ եմ, ի՞նչ կա բա:
- Բան չէ, դու ասա:
- Բան չէ, ոնց գիտես...
Նկատել ե՞ք, որ մարդկանց կյանքում ոչինչ չի կատարվում, գրողը տանի... բացառձակապես ոչինչ.... ամեն օր նոր օր է սկսվում...բայց մեր կյանքում ոչինչ չի կատարվում....