Հոգու հետքերով
Սրտի ցավը դժվար են բուժում,
Տանջում են, չարչարում,
Ցավից ու մրմուռից լացում,
Բայց ի վերջո հետ են բերում:
Բայց կա մի ցավ՝ անտանելի,
Անկարելի ու սոսկալի,
Այն չի բուժվում, չի ամոքվում՝
Հոգու ցավը մահ է բերում:
Հոգու ցավը դառը թույն է,
Այրող կրակ, կսկիծ է,
Վայրկյան առաջ մահ ես տենչում
Ու տանջալից հեռանում:
Ու մի տեսակ անհավանական՝
Ոչ գլուխ է ու ոչ ոտք,
Ոչ սիրտ է ու ոչ թոք,
Որտեղից է ցավը գալիս վայրկյանական,
Սողոսկելով ամեն անկյուն,
Քանդելով ամեն բջիջ,
Այն դառնում է հոսող արյուն
Ու սատանայի քրքիջ,
Որի ձայնը ծակում է,
Փայտփորիկի պես փորում է,
Այն ուղեղը լափում է,
Հետնել սիրտը պատռում է:
Հոգու ցավը անդառնալի,
Անցանկալի մի ախտ է,
Մութ ու խավար առանց ելքի՝
Երկրային ու երկնային դժողք է:
Գայա Հայկազ