Copy SMS

Ես չգիտեմ խնդա՞մ, թե լամ,


Ես չգիտեմ խնդա՞մ, թե լամ, - բանաստեղծություններ, հայ գրողներ

Ես չգիտեմ խնդա՞մ, թե լամ,
Որ խաղաղ եմ արդեն քայլում,
Որ մայթերին քեզ չե՜մ փնտրում,
Որ տեսնելիս՝ սառն եմ այնպես,
Որ անփույթ եմ բարևում քեզ,
Որ կարոտիս գանձը կորավ,
Որ մոռանում եմ քեզ, իրա՜վ,
Որ գնու՜մ է հայացքս խենթ
Ամեն վառվող հայացքի հետ
Ես չգիտեմ խնդա՞մ, թե լամ:



Սիլվա Կապուտիկյան

8

11

943

  • Գայանե
    2018-01-21 12:35:00
    :'(
    • Ցունամի
      2018-01-21 12:59:14
      դու ընտրեցիր լացը?
  • Ժպիտիկ
    2018-01-21 15:44:30
    :'(
  • Ցունամի
    2018-01-21 17:41:48
    :) ես տարբերվեմ, ես կընտրեմ ժպտալը
  • Nan G-Yan
    2018-01-21 18:05:49
    :)մենակ դու չէ եսել,, եթե ժպտաս. ժպտալով էլ ամեն ինչի կհասնես, եսել եմ միանում քեզ Արեգ ջան (ժպիտ)
  • Գայանե
    2018-01-22 13:42:15
    Ես ընտրեցի լացը, որովհետև բանաստեղծությունը ինքնին դա է ասում: Իրականում տխուր բանաստեղծություն է: Սրա մեջ խոսվում է ՙՙդատարկության՚՚ մասին, մի զգացմունք, որը ուղակի անտանելի է:
  • Ցունամի
    2018-01-22 13:58:17
    ես նույնպես հասկանում եմ, թե ինչ է նշանակում բանաստեղծությունը: Բայց ցավ կա, որ միայն ժպիտով կարող ես խոսել...
  • Nan G-Yan
    2018-01-22 15:12:07
    ես համամիտ եմ Արեգի հետ, եթե տվյալ ցավն ժպիտով անցկանցնես,լավ կլինի, տխրությունն երբեք չպետքա հաղթի ուրախությանը
  • Lian
    2018-01-25 23:18:42
    հավատացեք ժպիտով թե անժպիտ տխրությունը մնում է տխրություն ,և եթե հոգուդ խորքում ուրախ չես այդ ժպիտը ոչինչ չի փոխելու
  • Ցունամի
    2018-01-25 23:33:00
    եթե տխրությունը քոննա...քո ներսումա...ուրեմն դու ես տերը... ու կարաս կառավարես այն...չգիտեմ կամ դեռ չեմ հասկացել, թե ինչի մարդիկ չեն կարողանում կառավերլ այն...գուե չգիտեն որ այն կառավրվում է
  • Տիկ
    2018-01-30 01:39:32
    Ցանկացաց ցավ դա նոր հաջողության սկիբնա