Կարոտը մեզ համար սփոփանք է

Մեզ նմանները ավելի շուտ սովորեցին կարոտել, քան մնացածները: Մենք կարոտի մեջ տեղավորեցինք ամեն ինչը՝ մեր երազանքները, մեր մեծ աշխարհը, մարդկանց, բոլոր զգամունքները: Մենք սկսեցինք ցավը կարոտի միջոցով զգալ, ուրախությունը կարոտի միջոցով ցույց տալ, երազանքները, նպատակները կարոտի հետ կապել, որովհետև դա միակ բանն էր, որ ունեինք: Որովհետև մեզ փոքր ժամանակվանից առաջնահերթ սովորեցրեցին կարոտել: Մեզ այլընտրանք չթողեցին, որովհետև մենք այն մարդկանց դասին պատկանեցինք, ովքեր ունակ են միայն կարոտել...
Կարոտը մեզ համար սփոփանք դարձավ: Քանի որ կարոտելով մեզ սփոփում ենք, որ մի օր նորից կտեսնենք և կունենանք այն ամենը, ինչը որ տեղավորեցինք կարոտի մեջ...
Ցունամի
23.01.2018թ.
LILI
2018-01-25 21:52:53LILI
2018-01-25 21:52:57Ցունամի
2018-02-07 01:04:59Նվարդ
2019-02-12 20:30:12