Copy SMS

Կյանքը գլխիվայր

Կյանքը գլխիվայր - կյանք, գլխիվայր, սեր:


Սուտ ու մոլոր այս աշխարհում,

Մարդիկ դատարկ օր են գլորում,

Թողած կյանքի կարևորը՝

Մանրուքներ են առաջ քաշում,

Առանց այն էլ այս կարճ կյանքը,

Ավելի են կարճացնում

Ու պարզ, հանգիստ օրը՝

Քաոսի են վերածում:

Եթե մի օր տարբերեն,

Կարևորը անկարևորից,

Սուտը ճշտից, լավը վատից՝

Գուցե նաև լսեն այս խոսքերը իմ սրտից,

Բայց երկրում այս անօրենք,

Կան բազում չգրված օրենքներ,

Ամեն մեկը առանձին՝

Պարտադրում է իրենը մյուսին:

ՈՒ կան բարքեր՝ դրանց ամուր կպածներ,

ՈՒ կան վարքեր՝ դրանց անխախտ հետևողներ,

Կան սովորույթներ, նաև ավանդույթներ

Ու այս բոլորն են կյանքը՝ սև ու սպիտակ դարձրել:

Սրանք դեռ մի կերպ կանցնեն,

Մի կերպ, մի ձև կփոխվեն,

Բայց մի բան կա, որ կշատանա,

Այդ բույն դրած ձևականը՝ հոգիներում կմնա,

Ու էլի ամեն բան թող լինի ձևական

Ու էլի թող կեղծեն շատ ու անհավանական,

Բայց դուրս չէ խղճից սերն էլ դարձնել ձևական,

Այդ վեհ զգացմունքը, որ պիտի լիներ հավերժական:

Դեմ չեմ մարդիկ սիրում են տարբեր,

Տեսակը կապ չունի, կարևորը ունենա դեր,

Կարևորը լինի առաջին տեղում՝

Մտքում, սրտում ու հոգում,

Բայց եկեք, տեսեք այս ծուռ աշխարհում,

Կարևոր է ամեն անկարևոր,

Բարձր է սիրուց ամեն ցածր բան,

Դե հպարտ մարդ՝ մնա մենակ քո ստեղծած բարձունքում,

Այն բարձունքում, ուր այլոք են կարևոր,

Ուր գործերը խանգարում են ամեն օր,

Ուր ամոթ է, որ իմանան սիրում ես,

Ուր սիրում ես, երբ դու ուզում ես,

Ես խնդրում եմ ՏԵՐ քեզանից,

Գույներ թափես երկնքից,

Փրկես մոլոր հոգիներին,

Պարզություն տաս այս աշխարհին:

                                                                                                             Գայա Հայկազ


7

2

939

  • Xhang Moneycash
    2018-02-20 13:50:13
    լավներ բայց խնդիրը նրանումա որ ոչ բոլորնեն սենց մտածում, ու իրանց նմաններն են աշխարհը հասցնում կործանման
  • Գայանե
    2018-02-20 18:40:44
    Եթե գոնե երկու հոգի էլ մտածում են, ապա հույս ունենանք, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Գուցե այդ երկուսը կարողանան փոխել աշխարհը: