Copy SMS

Վաղը

Վաղը - մահ, կիրք, սեր, անզորություն, սպասում, նոր կյանք, խառնաշփոթ


Դու պատրաստ էի հիասթափությանը,բայց և փորձում էիր ինքդ քեզ համոզել, թե վաղն իրոք էլ մի փոքր ուրախությամբ կգունավորի կյանքդ: Սակայն...վաղը ոչ միայն հիասթափեցնող չէր, այլև լի էր հույսով: Դու վերջապես մի ողջ օր կարողացար ապրել: 469օր անգիտակից լինելուց հետո, քո սիրտը վերջապես բաբախում էր: Քո աչքերը սկսել էին ժպտալ ու նրանցում կարելի էր նկատել կրկին քայլելու անհագ ցանկությունդ: Ու դու պատրաստ էիր կրկին նետվել մի նոր կրակի մեջ, նորից այրվել ու փոշիանալ: Բայց չհասցրիր ծանոթանալ նոր մահվանդ հետ , երբ նա անհետացավ՝ ասես ինքդ էիր նրան կործանելու: Ու դու մտածում էիր, թե իրոք էլ ճիշտն այդ էր:Չէ որ վաղուց արդեն սովորել էիր կործանիչ լինելուն: Ու դու երևի միակն ես, ով նեղացավ մահվանից իրեն լքելու պատճառով...Բայց դու շարունակում էիր սպասել նրան: Շատերն այդպես նույնիսկ երեխայի ծնունդին չեն սպասում...
Բայց նա երբեք էլ չէր լքել քեզ՝ կողքիդ էր ու առավել, քան դու կարևորում էր կյանքդ:Ու այդ պատճառով էլ այնպես ամուր սեղմեց կրծքին,այքան ուժեղ, որ կարծես թե նոր շունչ առար, ասես դու միակն էիր ում կյանքը նա ցանականում էր ունենալ իր կյանքին զուգահեռ:Անկարևոր է,որովհետև նրա՝ մեջքդ սեղմող ձեռքերը տալիս էին այնպիսի մի ապահովություն, որը ստիպում էր այլևս ոչնչի մասին չմտածել: Եվ ով է մահն ընդունում ինչպես մի նոր կյանք : Միթե կան էլի քեզ նման խելագարներ, ովքեր կարողանում են տրվել ու վստահել մահվանը նման հեշտությամբ ու հաճույքով:Այո...հենց նա, ով գրկում էր քեզ:Չէ որ նա այդքան ամուր իրեն էր սեղմել հենց մահվանը:

7

0

872