Copy SMS

Արտահայտություններ, որոնք լսել ենք դպրոցից

Արտահայտություններ, որոնք լսել ենք դպրոցից - դպրոց, դասատու, հումոր

1. Իջնում եմ ուսուցչանոց, ձեզանից հրաժարվեմ

2. ֆոնդի գումարը ո՞վ չի բերել

3. աղջիկներ ջան մեկդ գնացեք տղաներին դասարան կանչեք, հեսա տնօրենը դասարաններն ա ստուգելու

4. աղմուկ չանեք, իջնեմ ուսուցչանոց, գամ

5. այդքան լավ ես խոսում, արի գրատախտակի մոտից խոսի

6. էս թեստի պատասխանները մենակ ձեզ եմ ասում, ուրիշ դասարանների չեմ տվել

7. նոր եկար դրսից, ի՞նչ կա, որ նորից գնում ես

8. հենց հիմա կիջնենք տնօրենի մոտ

9. քննությանը կծիծաղեք

10. եթե դասարանից դուրս եկար, էլ հետ չես գա

11. ախր քույրիկդ ու եղբայրդ այնքան լավն էին, դու ու՞մ ես քաշել

12. բա ափսոս չի քո ուղեղը խի չես սովորում? 13. Հիմա բարկացնում եք հետո վերջին զանգին բեմից հուզիչ բանաստեղծություններ կասեք մեր մասին, կոկորդիլոսի արցունքներ կթափեք

14. աղջիկներ ես տղան ում համարա անընդհատ դուռը բացում?

15. Ձեններդ կտրեք հլը տեսնեմ էդ ով ա խոսում

16. Դասամիջոցը ուսուցիչների համար է 17. Ես քո 3-ը կնշանակեմ մենակ իմ դասերին չգաս։ 18. Ով պայթացրեց այս բոմբը? Արամ հաստատ դու ես։

19. Այս կավիճը կշպրտեմ ուղիղ ճակատիդ

20. Ոնց որ ցուցսփայտը փոխելու ժամանակն է, ավելի մեծն է պետք

21. 7-րդ համար գրատախտակի մոտ

22. Կամ ես մնում եմ նույն դասարանում կամ դու

23. Վերջին անգամ եմ ասում սումկիս փողերն ով ա տարել

24. Գլուխդ մոռանայիր

25. Կգնաս հորդ հարսանիքին կերգես

26. Ուսուցիչը երկրորդ մայրն է

27. Վերջին նստարան քնած ես? Կուզես կամաց խոսենք?

28. Էքսկուրսիայի էրես չեք տեսնի

29. Հիմա էս կետն ինչ եմ անում?

30. Ձեններդ յա։ Հետս հավասար հաչում եք։

7

20

406