Copy SMS

ԻՄ ՄԱՄ

ԻՄ ՄԱՄ - Մամ, սիրտ, հոգի, հրաշք:

Մամ՝ իմ անգին, չկա քո սիրուց,

Չկա քո ջինջ ու մաքուր հոգուց,

Մամ՝ իմ հրաշք, չկա քո սրտից,

Չկա քո քնքուշ ու փափուկ գրկից:


Քո սերը անապակ է ու սուրբ,

Քաղցր է, անուշ ու նուրբ,

Քո սերը այնքան շատ է,

Այնքան վարար ու առատ է,


Քո գիրկը՝ իմ հարմար անկյունն է,

Իմ հույզերի ու հույսերի գաղտնարանն է,

Քո բարի հոգին մամ՝

Իմ ձախ օրերի փրկությունն է:


Քո ձեռքերի ճաքերը մամ՝ 

Իմ խնամված ձեռքերի վկան են

Քո դեմքի կնճիռները մամ՝

Իմ հարթ դեմքի համար են,


Քո ամբողջ ,,եսը,, անգամ իսկ,

Իմ կյանքի համար է,

Քո ապրած կյանքն էլ նույնիսկ

Հենց ինձ համար է:


Չկա քո սիրուց մամ,

Այն անկրկնելի ու միակն է,

Երկրային ու քաղցր երևույթ է,

Այն բախտի իմ նվերն է,


Իմ մամ, իմ թանկ գոհար

Իմ գիշերի լուսնակ,

Իմ առավոտվա արեգակ,

Կյանքս քեզ հետ հստակ է ու շիտակ,


Ա՜խ, կուզեի նորից մանկանալ,

Քանզի զուր չէ ասված,

Արժե աշխարհ գալ,

Հենց միայն մայր ունենալու համար:


                                                                                                            Գայա Հայկազ

4

0

77