Copy SMS

Սև ենք

Սև ենք - Բանաստեղծություններ, Ցունամի

Սևազգեստ ենք, սևամարմին,
Սևահոգի ենք, սևասիրտ,
Մեր աչքերի առաջ սև է,
Մեր մտքերը սև են, սև,

Բայց երբեմն կհանդիպես
Մի այնպիսի զարմանքի,
Որի առաջ մեղավոր ես...
Թե այդ ինչպե՞ս,
Ասա՜, ինչպե՞ս,

Սևազգեստ չես, սևամարմին,
Սևասիրտ չես, սևահոգի...

Որ դռներդ կողպեք չունեն,
Որ մտքերդ խոռոչ ունեն,
Որ քանդել ես պատնեշները,
Որ ծաղկուն են դուս ու ներսը։

 



Ցունամի
05.02.2018թ.

5

2

252