Copy SMS

Մանկություն

Մանկություն - Բանաստեղծություն, Ցունամի


Անհոգ ժամանակ,
Որ վազվզում ես
Օրվա փեշի տակ,
Եվ երանի տալիս
Հասունանալուն…
Ա˜խ, անհաս փոքրիկ
Իզուր ես ցանկանում
Դառնալ տարի,
Այնուհետ դար,
Լավ է մնաս 
Կայտառ մանուկ,
Քան թե լինես
Անհուշ հասուն…


Ցունամի
15.06.2016թ.


4

0

85