Copy SMS

Ինձ Բացակա Չդնես

Ինձ Բացակա Չդնես - Էսսէ, մտքեր, Ցունամի

Սևագիր եմ անում, գրում, ջնջում: Գրիչս արդեն չի ենթարկվում ինձ: Որոշել է այլևս չգրել… Տառեր, որոնք գնում են բացակայության հետքերով: Գրիչս հետևում է տողերին, ինչպես ուսուցիչը կստուգի շարադրությունը, ով ուշադիր զննում է գրավորը և ջնջում սխալները՝ վերևում գրելով ճիշտ ձևը: Իսկ գրիչս փնտրում է այդ «Բացակա» բառը, որ ջնջի ու գրի «Ներկա»: Իսկ ես, մտքերիս մեջ խորացած, անգիր արած շարժումներով, գրիչն եմ սահեցնում թղթի վրա։ Ու ամեն մի տառում, ամեն մի վանկի արանքում գտնում եմ նույն միտքը՝ «Ինձ բացակա չդնե՛ս»։ 
Վախենում եմ այդ մտքից, որ քո ներկայությունը բացակա պիտի տեսնեմ։ Հասել եմ վերջին նախադասությանը: Ես կարող եմ շարունակել գրելը ու որոնել այդ Ներկա-ն: Քայլ, և ահա սահմանին եմ, ես տեսնում ես նրան։ Այդ Բացակա-ն, որ մեկ քայլ է ինձնից հեռու, բայց վախ կա քայլիս մեջ, չեմ կատարում այդ վերջին քայլը, որը կբերի քեզ Ներկայություն։ 
Lավ է լինել բացակա` ապրող ներկայում. քան թե ներկա` բացակայությամբ։


26.02.2016
Ցունամի



7

1

508

  • Արփինե
    2018-02-13 20:42:37
    հոյակապ էր (լավ)