Copy SMS

Աչքերի գունագեղություն և նշանակություն

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


1.Դեղին աչքեր

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում:Այս գույնով բնութագրվում են օձերը և վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել: Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս   <<ջրից չոր դուրս գալ>>:  Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն` սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են, թե ոչ: Եթե դուք վնասել նրանց, ապա վրեժ իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության  նկատմամբ եւ հեշտությամբ կարող են  բացահայտել սուտը:


2.Բաց-շագանակագույն աչքեր

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունը խիստ տարբերվում է մուգ-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունից: Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն  և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ, նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ  պետք է հավատան  իրենց ուժերին :



3. Դարչնագույն աչքեր

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը, սակայն սխալ է կարծել, թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն: Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:


Բաց-դարչնագույն աչքեր


Այսպիսի աչքեր ունեցող մարդիկ ամաչկոտ են, սիրում են միայնությունը: Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են,որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին: Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը. նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները:

 

 


4. Մոխրագույն աչքեր

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է, երբեմն թվում է անգամ, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:


Մուգ-մոխրագույն աչքեր


Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ: Նրանք անվիճել սեփականատերեր են,որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն:  Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են հնազանդության մյուսներից: Եթե իրենց սիրելին համակերպվի նման բնավորթյան գծերի հետ, ապա ձեռք կբերի  նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության:



5.Սև աչքեր

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:



6. Կանաչ աչքեր 

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների, կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և լավ ընկերներ, և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:




7. Կապույտ աչքեր

Աչքերի գունագեղություն և նշանակություն - Աչքեր,գույներ, նշանակություն


Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում: Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:

3

0

525