Copy SMS

Ինչպե՞ս եք․․

Քանի որ օրերս Քոփիստանի բակի լույսերը հաճախ եմ միացված տեսնում, ենթադրում եմ, որ ներսում մարդիկ կան։ Այսօր որոշեցի քաջությունը բուռս հավաքել ու բախել այգու դռնակը։

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն


Չբացվեց։ Իսկ ներսից ոչ ոք չասաց՝ «Սողնակը քաշիր, դուռը կբացվի»։

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Որոշեցի քաջությունս փոխարինել աներեսությամբ ու փորձել բացել դուռը։ Պարզվեց՝ բաց էր։ Բացվելու հետ ես հասցրի հիմնահատակ կործանել մի քանի սարդի տուն ու տեղ, մի քանի մատնաչափ բաղչաներ ու «հյուսիս-հարավ» մայրուղին։ Այգին ջունգլի էր դարձել, բայց շատ բան էլ նույնն էր։ Օրինակ՝ ինքը․․

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Նորեկները չեն իմանա, բայց սա Քոփիի պազիկն ա, տեսքին մի խաբնվեք, մի ավտո մարդ ա տանում ։Դ  

-Վայ, էս պազիկը Վովան էր քշում,-հոգոց հանեցի ես՝ շոյելով մեր ավտոն, այնպես ինչպես փիսիկին կշոյեին փիսիկասերները։

-Աաաա, ո՞վ ա, թողեք գործ անեմ, խանգարում եք, հո դուք չտես չեք։

Այո, Վովան էր, կանչել-բերել էին՝ մեքենան սարքելու։

Իսկ ո՞վ էր Վովան, ես հիշեցի մի քանի դետալ․․․ Բոլոր հնարավոր հարցերին պատասխանում էր ոչինչ չասող արտահայտությամբ՝ «եսիմ»։ Նամակներին պատասխանելիս պարտադիր վերջին սմայլը ինքը պիտի դներ։ Ծնունդն էլ փետրվարի 21-ին էր։ Թերևս այսքանը։

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Քոփիստանի գարաժում մեծ ավտոբուսներ էին կանգնեցրած, «պետքի վրով» սաղ ակները հանած էին։

Բայց գեներալի կոչում ստացած Լիլիան դեռևս հրահանգներ էր տալիս իր չինացի գործընկերներին՝ համոզելով, որ ավտոբուսները հրաշալի աշխատում են, սարքին են ու սպասարկում են Քոփիստանի բոլոր երթուղիները։ Ի գիտություն նորեկների՝ Լիլիան Չինաստանի դեսպանն էր՝ պաշտոնում նշանակված Վարդանի թեթև ձեռքով։ Սիրելի բառն է «տականք»։Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Ի դեպ՝ Վարդանի մասին։ Թեպետ գոյություն չունեցող արյունակցական կապերին՝ համարվում է իմ պապը։ Այո, այո, մեծագույն Հանս Քրիստիան Անդերսենի պապը։։Դ Իրականում՝ Քոփիի առաջին հեքիաթների ու մի շարք ինտերակտիվ պոստերի հեղինակ։ Նիկը եղել և մնում է «Երևակայող-007»։

Մեր առաջին հեքիաթագիրներից էր նաև Նելլին։ Այժմ էլ ծերունական դողացող ձեռքերով ու վետերանական շքանշաններից ծանրացած ուսերով թերթում էին հնամաշ գրքերը, կարդում ու ասում՝ «հլը է, ինչե՜ր ենք գրել ջահել ժամանակ»։

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Հյուրերի պատվին ամեն մի տեղից ելած քոփիցիները պատրաստություն էին տեսնում։ Խորովածի հոտ, տորթ ու էլի լիքը բան։ Արմանը բանակից էր եկել, Սիլվան՝ Ռուսաստանից, Էլլան ու Լուսոն՝ Գերմանիայից, Լիլիան՝ Չինաստանից (դե ինքն էլ վերջիվերջո պաշտոնավոր մարդ էր ։Դ), մի քանիսն էլ բարևներ էին ուղարկել Մարսից, Լուսնից ու էլի տենց մի քանի խուլ տեղերից ։Դ Թե ասա՝ ուր եք գնացել ապրում։

Իսկ խորովածը սպասեցնել չտվեց․․․

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Տորթն էլ մի տեսակ էր, համենայն դեպս 1-03 կանչեցինք, նոր համտեսեցին։

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Մեր խոհարարներ Հելենը, Mariam 95-ը և Հասմիկը անցան փարթիի կազմակերպական աշխատանքներին։ 

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Գոհարն ու Էլենը վիճում էին՝ նայելով Քոփիի ալբոմը։ Չէին կարողանում հիշել շատերին այնպես, ինչպես իմ ուղեղն ա հիմա կախել, ու չեմ կարողանում էլի հիշել, թե ով կար Քոփիստանի բնակարանում։


Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Ի գիտություն շատերի՝ հայտնենք, որ պարզվեց գոյություն ունի Քոփիստանում այլախոհական կուսակցություն, որը գործել է բավականին ժամանակ ընդհատակում։ Կուսակցությունը հայտնի է  «Viber» անունով։ Այժմ այն հայտնաբերված է, անդամները՝ զինաթափված, գույքը՝ առգրավված։ Այժմյան տվյալներով՝ կուսակցությունում կա 2 անդամ։

Լավ, սա լուրջ։ Viber-ում խումբ ունեինք, ուղղակի նոր նկատեցի, որ մնացել ենք ես ու Չինաստանի դեսպանը։ Ցանկացողներ լինեն, ասեք՝ ավելացնեմ։

Ինչպե՞ս եք․․ - հեքիաթ, վերադարձՔոփի, ժամանակավոր, հանս, քրիստիան, անդերսեն

Փարթին անորոշ մնաց, չգիտեմ՝ ստացվեց, թե չէ․․․ ավելի ճիշտ չեմ հիշում, որովհետև շատ էի խմել․․․

Եզրափակենք ՔոփիՉարենցի հետևյալ տողերով

Ու թե ՔոփիՓեսթցիներին տեսնեք խալխի մայլաներում,
Ասեք նրանց՝ Անդերսենն ասաց՝ եկեք բա՜րով, եկեք բարով․․․



 

Հ․Գ․ Դուրս գալուց լույսը կմարեք, էդ անտերը ջրով չի, փող ա գրում։
Հարգանքներով՝ Հանս Քրիստիան Անդերսեն։

9

63

628