Չեմպիոնական խաղ
Բարի օր սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորին ովքեր հետաքրքրված են ֆուտբոլով, իսկ գրառումը հենց ֆուտբոլային է: Այսօր կեսգիշերին մոտ կմեկնարկի երկար սպասված Ռեալ Մադրիդ-ՊՍԺ խաղը, որը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի դիմակայություն է, իսկ առաջին խաղը տեղի կունենա Մադրիդում:
ՊՍԺ-ն դեռ մրցաշրջանից առաջ լուրջ համալրումներ ունեցավ, ի դեմս Նեյմարի և Մբապեի որոնց թիմ բերելու համար ծախսվեց գրեթե 400 միլիոն եվրո: Թիմը հիմա գերազանց մարզավիճակում է, և լավ մրցաշրջան է անցկացնում, նրանք գրեթե հաղթել են Լիգա 1-ը ու ֆրանսիական մյուս գավաթները: ՊՍԺ-ն հիմա շատ լուրջ մրցակից է Չեմպիոնների Լիգայի ամենահաջողակ ակումբի՝ Ռեալի համար, կարծիքները տարբեր են և շատ:
Ռեալը անհաջող մրցաշրջան է անցկացնում: Անցած տարվա հաջողությունները լավ էֆֆեկտ չունեցան խաղացողների ներկայիս մոտիվացիայի վրա, բացի այդ թիմը անկայուն ու թույլ խաղով կորցրեց ինքնավստահությունը մի շարք կարևոր խաղերում: Հիմա Ռեալը հույս ունի նորից նվաճել Չեմպիոնների Լիգան, քանի որ այլ տիտղոս այս մրցաշրջանում արդեն հասանելի չէ Ռեալին: ՊՍԺ-ն ամենաբարդ տարբերակն է ներկայիս Ռեալի համար, բայց անցնել ֆրանսիական գրանդին արքաները ի զորու են:
Եթե թիմերից ոչ մեկի երկրպագուն չեք ապա այս խաղը իդեալական է Ձեզ համար լավ երեկո անցկացնելու համար, այսօր կշահեն միայն երկրպագուները: Ռեալը որքան էլ, որ վատ վիճակում է, միևնույն է նրանք այսպիսի խաղերին պատրաստվում են առավելագույնս մարտական: Խաղի մեկնարկը այսօր 23:45: Մաղթում եմ Ձեզ հաճելի դիտում:
Lian
2018-02-15 22:51:08https://crazy-owl.ru
2018-02-16 00:00:12Lian
2018-02-24 18:02:40