Մտքեր մեծերի կողմից
Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:/ Լառոշֆուկո
Ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա:/ Չ. Չապլին
-Պե՞տք է ներել թշնամիներին:
-Աստված կների: Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:/ Ալ Պաչինո
Եթե Ձեզ ասեն, որ ձեր գնացքն անցել է, հիշեք որ դեռ կան ինքնաթիռներ և նավեր:/ Ջերարդ Բատլեր
Երբեմն ճանապարհը, որի վրա գտնվում եք այնքան կարևոր չէ, որքան դրա ուղղությունը:/ Քեվին Սմիթ
Եթե հիմար կոչվելու վտանգի տակ եք, ավելի լավ է լռեք, քան խոսեք և ցրեք բոլոր կասկածները: Մորիս Սվիթզըր