Copy SMS

Երամ...

Երամ... - Բանաստեղծություններ, Ցունամի


Ատելու համար մի փոքր շուտ է,
Սիրելու համար մի փոքր ուշ,
Եվ ես՝ հիմարս, այս երկուսի արանքում 
Կորցրել եմ իմ օգնականին՝ ժամանակին։


Երկինքը ընդհանուր չէ բոլորի համար,
Իսկ քեզ փորձում եմ գտնել երկնքում,
Թե որ երամն է քեզ տարել հեռուն...



Բայց լավ գիտեմ`
Երամները միշտ ետ են դառնում
Ամեն գարնան նորամուտին,
Բայց այս անգամ, գուցե ինձ ասես
Ես դեռ քանի՞ գարուն պիտի դիմավորեմ…


Սերը գրում են շենքերի վրա,
Գրվում է թղթին, պատերին ու ավազին,
Եվ այն ավելի ուժգին է թվում մարդկանց,
Քան պարզապես ասել
<>


Ես ջնջում եմ այդ գրվածքները,
Եվ ինքս ոչինչ արդեն չեմ ասում,
Քանզի ատելու համար մի փոքր շուտ է,
Սիրելու համար մի փոքր ուշ։


Ցունամի
19.02.2018թ.

9

0

355