Երբ թվում է թե մարտկոց ես...
Հասկանալով հանդերձ էլ, որ այս իրականությունն ընդամենը մի կատակերգություն է, իսկ մարդիկ էլ անկուշտ խեղկատակներ,միևնույն է, մենք շարունակում ենք կառչել այս կյանքից՝ նախընտրելով տառապանքը ոչնչից։Եվ նման անհասկանալի նկարագրով էակներն էլ կառավարում են աշխարհը։ Մարդիկ, ովքեր ունեն ուժ և իշխանություն,նրանք,ովքեր տիրապետում են գաղտնիքների՝ հասանելի միայն եզակիներին։ Հենց նրանք էլ այս կատակերգության գլխավոր դերակատարներն են՝ խելագարներ։Սակայն որքան էլ անտանելի լինի գիտակցել, որ կյանքի կանոնները գրված են հենց նմանների կողմից ,այնուամենայնիվ, խոստովանիր, որ նորմալ մարդն առանձնակի տպավորություն չի թողնում, և դիտել ու վերլուծել խելագարին, ամենահետաքրքիր և զավեշտալի մի կենսաձև է։ Այո, կենսաձև, որովհետև յուրաքանչյուրը չէ,որ ունակ է ամեն հարվածից հետո վեր կենալու և շարունակելու բացահայտել հերթականին,վերստին մոտ թողնելով ու բաց անելով իր ներաշխարհը։ Եվ եթե իշխողները զտարյուն և ազնվական Խելագար սերնդի զավակներն են, ապա բացահայտողներն ու փնտրողները նրանց նախահայրերը։
Մենք խորշում ենք նրանցից, փորձում հեռու մնալ, որովհետև վախենում ենք։ Բայց եկեք խոստովանենք, որ յուրաքանչյուրս էլ կյանքի մի փուլում իրեն համարել է խելագար։ Մենք բոլորս էլ ի բնե մաքուր ենք թափանցիկության չափ, բայց չէ՞ որ չկան հողեր, որ չեն գրավվում, չկան գետեր , որ չեն պղտորվում մարդկային արյամբ՝ դառնալով Երկրի արյունատար անոթներ։ Մեր հոգիները թեթև են, ինչպես մի տերև, բայց և կլինեն այդչափ ծանր՝ դարերով անշարժ ժայռերի նման։Եվ եթե դու դեռ այն եզակին ես, ով չի ապրել այդ կերպարանափոխությունը, ապա քեզ մնում է միայն սպասել։ Համբերատար սպասիր ու քո հերթն էլ կգա։ ՈՒ այդ ժամ դու չես խորշա ցնորվածից։Դու ինքդ կլինես մեկը նրանցից, ումից առաջ վախենում էիր, ստոր դասում։Զավեշտալի է։ Ըստ քո նախկին մտածելակերպի նրանք ներքևում էին,բայց այսօր ինքդ ես այդտեղ, ու արդեն վստահ ես, որ ավելին ես քան նա, այն մաքուրը։ Դու համոզված ես, որ, այո, անարատութոյունն իրոք էլ գեղեցիկ է, բայց կարմիրն արտասովոր է ու գրավիչ։Նրանում գաղտնիք կա, ցանկություն, անբացատրելի մի ուժ, որը տակնու վրա է անում ներսդ...
ՈՒ լինելով էակ, ում մարմինն ու հոգին արդեն ցնցվել են, դու կարողանում ես ճանաչել քո երկրացուն՝ նրան, որ քեզ նման ցնցված աշխարհից է։ Ձեզ խոսքեր անհրաժեշտ չեն միմյանց ճանաչելու համար, կամ էլ թե հայացք ,որը որսալով նրանում կգտնես քեզ։ Ընդամենը պետք է լռել և հետևել։ Եթե ներսումդ նկատում ես ոգևորություն ու թվում է թե մարտկոց ես, որ սկսել է լիցքավորվել, ապա շնորհավորում եմ՝ նա քեզ նման է՝ խելագարների այլընտրանքային աշխարհից։
ՈՒ վերջապես, սիրելի ընթերցող, իմացիր, որ խելագար լինելու համար անհրաժեշտ չէ, որ հոգեբույժը քեզ այդպես կոչի։ Դու հաստատ նկատել ես, որ խելագարներն իրար լավ են հասկանում։ Գաղտինքն հենց այդտեղ էլ թաքնված է։Դու խելագար ես այն պահից, երբ դադարում ես հասկացվել։ Այդպիսով նաև թմրամոլ ես, խելապակաս, դու քո աստվածմ ես, մեղադրվողն ու մեղադրողը, քո ներսում են դժոխքն ու դրախտը, դու ամեն ինչ ես ու ամեն ոք։ Քո ներսում գտնում ես մի նոր աշխարհ ու բացահայտում խելագարների համաշխարհային լեզուն։ Եվ ասյքանից հետո էլ ապրում ես այնպես, ասես ամեն բան առաջվա նման է...
Cavalli
2018-02-20 14:05:00Amalia
2018-02-20 19:36:27Երևակայող 007
2018-02-20 15:07:34Amalia
2018-02-20 19:40:10Amalia
2018-02-20 19:40:11Երևակայող 007
2018-02-21 00:06:07Գայանե
2018-02-20 18:43:44Amalia
2018-02-20 19:50:33Ցունամի
2018-02-20 22:27:18Amalia
2018-02-21 20:18:24Dark Δ'
2018-02-25 22:46:03Amalia
2018-02-27 20:00:34