Copy SMS

***2***

***2*** - Էսսէ, մտքեր, Ցունամի


Փոքր ժամանակվանից մեզ սովորեցնում են, որ շորերդ կոկիկ ծալես ու դնես աթոռին, սենյակդ մաքուր պահես: Զգույշ լինես՝ շորերդ չկեղտոտես և նման շատ ու շատ մանրուքներ (գուցե), որոնք պետք է հիմք հանդիսանան, որ մենք սովորենք մաքուր և կոկիկ կյանք վարել: Բայց դուրս ես գալիս փողոց ու տեսնում փողոցներում աղբանոց, շենքերում աղբանոց, մարդկանց՝ աղբանոցում ապրող: Դե եկ ու քո երեխային օրինակով ցույց տուր, որ պետք է մաքուր ապրել: Այդ ինչպե՞ս ենք ուզում սովորեցնել կամ այդ ինչպե՞ս ենք սովորել, որ միայն մեր իսկ սեփական տունն է կոկիկ, սիրուն, մաքուր (որոշների տունը կոկիկ է, եթե իհարկե տունը հյուր պետք է գա): Իսկ դրսում ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կոկիկ լինելը, որտեղ է պետք աղբը թափել և նման մանրուքներ:


Այստեղից կարելի է եզրակացնել՝ ժողովրդի մեջ մեռել է այն հասկացողությունը, որ հայրենիքը հենց իր տունն է, որ հայրենիքի մաքրությանը նույնպես պետք է հետևել այնպես, ինչպես իրենց սեփական տանը կհետևեն։ Բոլորից կլսես՝ մաքրություն են պահանջում, բայց արդյունքում իրենք էլ հենց կեղտոտում են իրենց տունը: Չէ որ քո հայերնիք էլ են հյուր գալիս, չէ որ դու էլ ես քո տան մեջ ապրում: Չէ, մարդիկ միայն իրենց տան մասին են մտածում (որոշները` եթե տունը հյուր է գալու): Մարդիկ սխալ են հասկացել եսասիրություն բառը, անձնասիրություն բառը:


Մեր ազգը փնթի ժողովուրդա:



Ցունամի
20.02.2018թ.

9

2

531