Copy SMS

«Վոլդեմորտ» Ժառանգների ծագումը, ոչ պաշտոնական ֆանֆիլմ

«Վոլդեմորտ» Ժառանգների ծագումը, ոչ պաշտոնական ֆանֆիլմ - վոլդեմորտ, ժառանգներ, ֆիլմ, հարրի, փոթթեր


Բարև: Հարրի Փոթերի երկրպագու ե՞ս և սիրահա՞ր, ուրեմն այս գրառումը քեզ համար է: Կարճ կներկայացնեմ մի ֆիլմ, որը էկրաններին հայտնվեց այս տարվա հունվար ամսին:

«Վոլդեմորտ» Ժառանգների ծագումը, ոչ պաշտոնական ֆանֆիլմ - վոլդեմորտ, ժառանգներ, ֆիլմ, հարրի, փոթթեր

Վոլդեմորտի և Հոգուարթսի չորս հիմնադիրների ժառանգների և ժառանգությունների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է երկրպագուների կողմից, որպես շատ կարևոր լրացում Հարրի Փոթերի սերիաներում առկա մի շարք անհասկանալի հարցերի մասին, այն է ո՞վ է եղել Թոմ Մարվոլո Ռիդլը (Լորդ Վոլդեմորտ), ինչպես է կարողացել դառնալ պատմության մեծագույն կախարդներից մեկը, ինչպես է կարողացել ձեռք բերել չորս հիմնադիրների ժառանգությունները և վերջապես անմահանալ: Ֆիլմը կարճամետրաժ է, հիմնական իրադարձությունները կատարվում են 1950-ականներին սովետական միության տարածքում գտնվող Աուրորում*:

«Վոլդեմորտ» Ժառանգների ծագումը, ոչ պաշտոնական ֆանֆիլմ - վոլդեմորտ, ժառանգներ, ֆիլմ, հարրի, փոթթեր

Ֆիլմը հիմնականում դիալոգային է, այսինքն անցնում է երկու մարդու խոսակցությամբ: Գրիշա ՄաքԼագենը Թոմ Ռիդլի ուսանողական տարիների ընկերուհին է, Գոդրիկ Գրիֆֆինդորի հետնորդը կամ ժառանգը, ով ցանկանալով  գողանալ Ռիդլին պատկանող օրագիրը ներխուժել էր սովետական տարածքում գտնվող կախարդական իրերի պահոցը: Օրագիրը շատ կարևոր նշանակություն ուներ աղջկա համար իր ընկերոջ օր օրի չարամետ հզորությունը կանխելու համար, քանի, որ օրագիրը հանդիսանում էր Թոմի հոգու մի մասնիկը: Քննասենյակում անբաստանյալ դարձած Գրիշային հարցաքննում է Գեներալ Մակարովը, ով ֆիլմի երկրորդ գործող անձն է:

«Վոլդեմորտ» Ժառանգների ծագումը, ոչ պաշտոնական ֆանֆիլմ - վոլդեմորտ, ժառանգներ, ֆիլմ, հարրի, փոթթեր

Գրիշա ՄաքԼագենին ներարկված վերիտասերումի (ճշմարտության թուրմ) շնորհիվ Մակարովը իմանում է բոլոր մանրամասները Թոմ Ռիդլի և նրա գործունեության, ինչպես նաև հիմնադիրների մյուս երկու հետնորդների մասին: Ռիդլը դեռ տաս տարի առաջ հետախուզվում էր նախարարության կողմից որպես Հեփզիբա Սմիթի սպանության կասկածյալ:

Թոմ Ռիդլը ով ինչպես գիտեք Սալազար Սլիզերինի հետնորդն ու ժառանգն էր ամեն գնով ցանկանում էր ձեռք բերել հիմնադիրների ժառանգությունները անմահանալու՝ դրանք հորկրաքսի վերածելու համար: Ժառանգություն հանդիսացող մասունքներն էին Գրիֆինդորի սուրը, Հաֆլփաֆի գավաթը, Սլիզերինի կախազարդը և Ռեվենքլոի թագը: Դրանցից երկուսը՝ թագը և կախազարդը վերցնում է Հաֆլփաֆի հետնորդ Հեփզիբա Սմիթից, և չցանկանալով թողնել ավելորդ վկաներ սպանում է նրան և տիրանում այդ երկու ժառանգություն հանդիսացող մասունքներին միաժամանակ դրանք դարձնելով հորկրաքս:

«Վոլդեմորտ» Ժառանգների ծագումը, ոչ պաշտոնական ֆանֆիլմ - վոլդեմորտ, ժառանգներ, ֆիլմ, հարրի, փոթթեր

Ֆիլմը բավականին հետաքրքիր է, ես չեմ շարունակի ներկայացնել մանրամասներ այն հույսով որ դուք կդիտեք այն: Ֆիլմը հասանելի է Youtube-ում անգլերեն լեզվով և սաբթայլթլներով:

amp;t=18s

10

0

723