Copy SMS

Վեն Մաքելվին Ժամանակի Հետ

Վեն Մաքելվին Ժամանակի Հետ  - Վեն , Ժամանակի , Մաքելվին ,  Դրամա

Ժամանակի հետ հասկանում ես ՝ որ մարդիկ քեզ չեն ճանաչում ,նրանք գիտեն ընդամենը քո ձայն ու դեմքը . Սովորում ես ,որ ամենից առաջ այս կյանքում ինքդ քեզ ունես ,ու բոլոր նրանք ,ովքեր այս պահին կան ,միևնույն է ժամանակի մեջ կորում են . Ժամանակի հետ հասկանում ես ՝ որ անցյալը ,դա քո արժանապատվություն է ,ու որտեղ որ լինես ,այն քեզ հիշեցնում է թե դու ով ես իրկանում .

Հասկանում ես ,որ ամենից առաջ կյանքում ամենակարևոր օրենքը ,դա ինքդ քո հանդեպ ունեցած հարգանքն է ,սովորում ես ,որ առաջին հերթին ,այս աշխարհում չկա այնպիսի մեկը,ով քեզ կփրկի քաոսից ,բացի ինքդ քեզնից ու ժամանակից . Սովորում ես ,որ ամեն ինչ գնում է գրողի ծոցը ,մնում է այն ամենը ինչը ապրել ես հոգով . Հասկանում ես ,որ մարդիկ ընդամենը ճանապարհներ են ,ովքեր տանում են քեզ ինքնաճանաչման .

սովորում ես ,թողնել ու գնալ ,այլևս չմնալ այնտեղ որտեղ ավելորդ ես . Սովորում ես,որ ամենից շատ դու ինքդ ունես ոչ թե այն ամենի կարիքը ինչը երազում ես ,այլ այն ամենի ,ինչը իրոք քեզ պետք է: Սովորում ես ,որ դժվարությունները հաղթահարելի են ,միայն թե պետք է համբերություն ունենաս ,ի վերջո ժամանակը տանում է ամեն ինչ .անգամ այն ամենը ինչը չափից դուրս սիրում ես ....

Սովորում ես մոռանալ բոլոր նրանց ,ովքեր չեն հիշում քեզ . Սովորում ես ,որ երջանկությունը դա ընդամենը պատրանք է ,ու նույն էլ տառապանքը .. Սովորում ես ապրել ,անգամ այն պահին երբ ամենից շատ կուզեիր մեռնել . սովորում ես ,որ կյանքը հիասքանչ է ,ու պետք է վայելել այն ամենը ինչը քեզ տրված է ամեն օր ,իբրև գտնված երազ . Եվ ի վերջո ժամանակի հետ սովորում ես ,հաշվի չնստել ոչ ոքի հետ . Ի վերջո մարդիկ առաջ կշարժվեն ,մոռանալով քո մասին ,երբ տխրությունից ,գիշերը մազերդ կպոկես .

Հասկանում ես ,որ քո կյանքը դա քոնն է ,այն քեզ է պատականում ,և դու կաս այն ինչ կաս ,և դա է կյանքում ամենամեծ ճշմարտությունը .....


Ժամանակի հետ սովորում ես ,որ երջանկությունդ հիշողություններիդ մեջ է ,և այն ամենը ինչ կա ,դա ժամանակին է պատկանում ,հիշողությունն է միայն մերը ..... Հասկանում ես ,որ վատագույն ողբերգությունը դա անզգայացումն է ,մի բան ,որը քեզ միշտ ստիպում է ափսոսալ . Սովորում ես ,որ տառապանքները դասեր են ,որոնք քեզ այն ամենն են սովորեցնում ,որոնք ոչ-ոք երբեք չի սովորեցրել. Սովորում ես ,որ կյանքում պետք է լինել լավ դերասան ,որովհետև ի վերջո բոլորն են խաղում . Հասկանում ես ,որ կյանքը պատերազմ է ,և միայն ինքդ քո դեմ . Հասկանում ես ,որ միևնույն է համակերպվում ես ,և դրանից վատ ավելի ոչինչ չկա . Հասկանում ես ,որ ամեն մի կորստից հետո ,որքան թանկարժեք բաներ ենք մենք էժան տանուլ տալիս . Հասկանում ես ,որ սերը խաբեություն է ,և ծանր սցենար ,սիրում են ,որովհետև դա մոդայիկ սցենար է . Սովորում ես ,որ լավագույնը լռությունն է ,չէ որ դրանից ավել ոչինչ ավելի լավ չի կարող նկարագրել այն ամենը ինչը իսկապես զգում ես . Հասկանում ես ,որ մենակությունդ լավագույն պահն է ,ևս մեկ անգամ հասկանալու համար ,որ միևնույն է գնում են բոլորը ,որովհետև ի վերջո գնում են . Սովորում ես խմել սուրճը միայնակ ,որովհետև կան լռություններ .որոնք երբեք չեն հասկացվում ,ու որոնք ունակ չեն ոչ-ոք լսել . Հասկանում ես ,որ կյանքը այնքանով է տաօրինակ ,որ այն ինչ զգում ես դու ,միայն դու կարող ես զգալ . Ժամանակի հետ հասկանում ես ,որ կան օրեր ,որոնք ապրելը տևում է տարիներ ,և կան օրեր ,որոնք այնքան հրաշալի են ,.որ ավարտվում են վայրկյաններում . Հասկանում ես ,որ մեծագույն սխալդ այն է ,որ երբեմն կանգ ես առնում ,հիմարի պես չգիտակցելով ,որ ժամանակը երբեք կանգ չի առնում ու չի սպասում ...ու ուշանում ես . հասկանում ես ,որ հրաժեշտներից հետո անմտություն է կրկին բարևել ,սովորում ես բաց թողնել բոլորին ,չէ որ ոչ ոք մեզ չի պատկանում ... և ժամանակի հետ ամենածանրը հասկանում ես ,որ միայն հիշողություններն են մերը ,մնացած ամեն ինչ պատկանում է ժամանակին ..... և ի վերջո ժամանակի հետ հասկանում ես ,որ վատագույնը այն է ,որ ամեն ինչ հասկանում ես միայն ու միայն ժամանակ անց .... Վեն Մաքելվին ...

14

3

6877

  • All..♥.
    2018-02-24 21:11:16
    Հաճելիա,որ բացի facebook-ից նաև էստեղ եք շարունակում ձեր աշխատանքը։ Ուրախ կլինեմ,որ էստեղ ավելի շատ գրառումներ անեք)
  • Dark Δ'
    2018-02-25 22:49:02
    Որոշ չափով հոգեհարազատ ու անչափ լավն էր, Վեն.. Անհամբեր գրքիդ լույս տեսնելուն եմ սպասում ^^
  • over the moon
    2018-03-31 19:09:24
    Վեեեե՜ն սիրուն էր