Ես չեմ կարծում
Ես չեմ կարծում,
Թե աշխարհի սիրտը կշահենք
Մի բուռ գարունքով։
Բայց կարելի է
Սեր ցանել աշխարհի
Փողոցներում...
Տներում...
Սրտերում...
Գուցե մի օր՝
Գարնանամուտին…
Ծաղկեն մեր իսկ ցանած
Սերմերը…
Ու բուրեն այնպես,
Երջանկացնեն այնպես…
Ինչպես երջանկացնում են
Ձնծաղիկները...
Ես չեմ կարծում
Թե աշխարհը կպաշտպանենք
Զենքի ուժով...
Բայց կարելի է
Գեթ մեկ անգամ
Սիրված զգանք
Մեր իսկ աշխարհի մեջ...
Ցունամի
02.03.2018թ.
Dark Δ'
2018-03-05 09:21:46Ցունամի
2018-03-05 11:40:52Հասմիկ
2018-03-19 22:37:56Ցունամի
2018-03-19 23:38:29