Լցված Մոխրաման /չհասկացված/ 0112
Կյանքը ծխախոտ է,
մարդը` թունդ ծխող.
միայն նրանից հեռանալիս է
երևում նրա
ավելորդությունը.
Յուրաքանչյուր ոք, սակայն, ոչ միայն հենց ինքն է, որ կա, նա նաև եզակի է, միանգամյա, կատարելապես յուրահատուկ, ամեն առանձին դեպքում անկրկնելի ու նշանակալի մի կետ, ուր աշխարհի երևույթներն են խաչվում, այսպես միայն մեկ անգամ և այլևս երբեք չեն կրկնվում։ Այդ պատճառով էլ յուրաքանչյուր մարդու պատմությունը կարևոր է, հավերժական, աստվածային, դրա համար էլ ամեն ոք, քանի դեռ ապրում է մի ինչ-որ տեղ և կատարում բնության կամքը, հրաշալի է և արժանի ամենայն ուշադրության։ Յուրաքանչյուրի մեջ հոգին կերպարանք է ստանում, յուրաքանչյուրի մեջ տառապում է արարչագործված էակը, յուրաքանչյուրի մեջ մի-մի ՓՐԿԻՉ է խաչված։
Մարդկանց հետ դժվար է, առանց նրանց՝ անտանելի։
Մենք հերոսներ ենք խաղում, քանի որ վախկոտ ենք, սրբեր՝ քանի որ չար ենք, մարդասպաններ ենք խաղում, քանի որ մեռնելու չափ ցանկանում ենք մերձավորին սպանել, մենք խաղում ենք, քանի որ ի ծնե ստախոս ենք:
Մահը չի կարելի հասկանալ որպես կյանքի վերջին պահ, որից հետո սկսվում է կամ չգոյությունը կամ անդրշիրիմյան կյանքը: Մահը մի երևույթ է, որ տևում է ամբողջ կյանքի ընթացքում: Մեր կյանքը լի է մահով, մահացությամբ: Կյանքը հենց շարունակվող մահն է, ավարտի վերացումն ամեն ինչում, հավերժության մշտական դատը ժամանակի վրա:
Եվ այնուամենայնիվ, երկրի վրա մարմիններն ավելի շատ են քան հոգիները։
Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նրանց մեջ, ում դու գիտեիր, մահացածներն ավելի շատ են լինում քան ողջերը։ Եվ գիտակցությունը հրաժարվում է ընկալել անծանոթ կերպարներ ու դեմքի արտահայտություններ. նորերի վրա նա դնում է հին պատճեներ, յուրաքանչյուրի համար գտնում է իրեն առավել համապատասխան դիմակ։
Մահը բոլորիս հրեշտակ է դարձնում
ու պարգևում թևեր
այն տեղում որտեղ ուսեր ունեինք
ագռավի ճանկերի պես
հարթ:
Ինչ կարևոր է` ծնվե՞լ եմ ես, թե՞ ոչ, ապրե՞լ եմ, թե՞ ոչ, մահացե՞լ եմ, թե՞ դեռ մահանում եմ, մեկ է` անելու եմ այն, ինչ անում եմ` չհասկանալով, թե ինչ եմ անում, չիմանալով, թե ով եմ, որտեղ եմ, չիմանալով` գոյություն ունե՞մ, թե՞ ոչ:
Դանդաղ մեռնում է նա, ով դառնում է սովորության ստրուկը՝ ամեն օր անցնելով նույն ճամփաները, նա, ով երբեք համար չի փոխում, ով չի համարձակվում փոխել իր հագուստի գույնը, կամ նա, ով երբեք անծանոթների հետ չի խոսում, նա, ով խուսափում է կրքից, ով չի փոխում երբեք իր ուղղությունը, ով համարձակություն չի ունենում իրականացնել իր երազանքները, նա,ով գոնե մի անգամ իր կյանքում չի փախել խելամիտ խորհուրդներից։
Դանդաղ մեռնում է նա, ով չի ճամփորդում, չի կարդում, երաժշտություն չի լսում, ով չի կարողանում ծիծաղել ինքն իր վրա։
Կա առեղծված: Կա հավատ: Կա աստված:
Կա տարբերություն դրանց միջև: Ու կա ընդհանրություն:
Ոմանց վնասում է: Ոմանց մարմինը՝ փրկում:
Անհավատությունը կուրություն է:
Աստված ներքև է նայում: Իսկ մարդիկ՝ վեր:
Բայց հետաքրքրությունը բոլորի մոտ տարբեր է:
Աստված օրգանական է: Այո՜: Իսկ մա՞րդը:
Մարդը, հավանաբար, սահմանափակ է:
Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է :Դրսևորել իր իսկ էությունն ամբողջապես , ահա թե ինչու ենք մենք ապրում ...
Ինքնահրաժարումը , վայրի ժամանակների այդ ողբերգական վերապրուկը , երբ մարդիկ այլանդակում էին իրենք իրենց, մթագնում է նաև մեր կյանքը: Եվ մենք պատժվում ենք մեր ինքնասահմանափակման համար:Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել,թափառում է մեր հոգում և թունավորում մեզ:
ㅤնէ ռիէ☣
2018-03-09 22:49:40ㅤնէ ռիէ☣
2018-03-09 22:51:21fiction ☯
2018-04-10 19:52:28ㅤ նէ ռիէ☣
2018-06-13 09:55:33fiction ☯
2018-04-10 19:52:36ㅤ նէ ռիէ☣
2018-06-13 09:55:50