Copy SMS

Վեն Մաքելվին (Հատված Սառը Քամիներ Գրքից )

Վեն Մաքելվին (Հատված Սառը Քամիներ Գրքից ) - Վեն , Ժամանակի , Մաքելվին ,  Դրամա


և ես մի ամբողջ կյանք եմ հաղթահարել ,հասկանալու համար ,որ անպարտ եմ . և ցավը դա մի ամբողջ էություներ,որը տապալում էր ներսումս գտնվող թուլությունները . ես վախենում էի թուլությունից ,ես չէի կարող աչքերիս մեջ նայել ,հասկանալով որ տապալվում եմ . ես ընտրել էի ցավի ճանապարհը ,և դա չէր կարելի շրջանցել ,դա պետք էր անցնել ,չէ որ լավագույնը ինքդ քեզ ապացուցելն է ,որ դու կարող ես ոչ թե տանել տառապանքները ,այլ դրանք ընդունել որպես այն եզակի նվերը կյանքում ,որը տրվում էր քեզ ,ինչպես կոչում . Տարիներ անց ամբողջ էությունդ ծածակվում է սպիներով ,դրանք այն վերքերն են ,որոնք քեզ հիշեցնում էին թե դու ով ես ,և որքան մեծ է ինքդ քո հանդեպ ունեցած մեծագույն հարգանքը,և կոտրում էին ցանկած վախ ,որը ուտում էր քեզ ներսից .....

տարիները ավելի ու ավելի էին ստիպում մահանալ ,մինչդեռ դու չէիր կարող թույլ տալ . բայց ի վերջո քո ներսում մահանում էի զգացումները ,կյանքի հանդեպ ունեցած հավատը ,մարդկանց հանդեպ սերը ,և դու մարմնի ամեն մի նյարդի գնով ցանկանում էիր վեր կենալ ու գնալ ,այն խաղաղությունը փնտրելով ,որտեղ կարող ես ի վերջո թույլ լինել ,որովհետև ցավում էր էությունը,որն այնքան երկար էր ժամանակի մեջ խեղդվել ու կյանքին դեմ առ դեմ դուրս եկել ,որն կորցրել էր դեմքը ,սեփական դեմքը ..և հագել էր այն համբավը ,որն ինքն իրեն խոստովանել էր ինքնախաբեությամբ ....

և անցել այն ամենի միջով ,որը ճանապարհը չէր ,և ընդունել ,որ մանարագույն սխալները ,ի վերջո քեզ դատապարտում են ,և դուրս են հանում ինքդ քեզ քո սեփական կյանքից ,ու դւրս են հանում ինքդ քո դեմ .... և սարսափելի պատերազմ էր ,և ամեն կերպ ինքդ քեզ ներելու ժամանակ չկար ,որովհետև դու փախչում էիր ,և դա հսկայական վախ էր ,դեմ առ դեմ դուրս գալ ինքդ քեզ ու ներել ....սեփական կյանքիդ համար ,որն ամեն կերպ քեզ ստիպում էր հասկանալ ,որ շնչելը դեռ ապրել չէր .... և ի վերջո ոչ ոք չէր հասկանալու քեզ ... և ի վերջո ոչ ոք ......

և այս կյանքում ծանրագույնը հասկանալ էր դա . և միշտ էլ ժամանակը քեզ ապտակում էր այն միտումով ,որ քո էությունը քեզ է պատականում ,և կյանքում ամենամեծ նվերը այն էր ,որ յուրաքանչյուրը զգում էր միայն այն ինչ ինքն էր զգում .... և ամենկերպ փորձում էիր գտնել այն խաղաղությունը ,այն լուսաբացը ,որտեղ այլևս ուժեղ չէիր լինի ,չէիր լինի այն ինչ կաս ,և այն ինչին հասել ես .. և գտնել էր այն արևը ,որը կտաքացներ այն տարիների բացկայությունը ,որտեղ ցրտից կծկվել էիր ինքդ քո մեջ . և խաղաղությունը ,որտեղ ի վերջո կարող էիր թուլանալ ,չէ որ շատ էիր հոգնել ուժեղ լինելուց ,և այն պատերազմներից ,որտեղ իրական հաղթանակը ինքդ քեզ ձեռք բերելն էր . և այո չէ որ կյանքում դա էր մեծագությոն հաղթանակը ...

և այն լուսաբացը ,որտեղ կարող էիր ի վերջո վերադառնալ դեպի ինքդ քեզ ,ու ներել ինքդ քեզ ...

և այն լուսաբացը ,որտեղ այլևս հարկ չէր լինի վճարել այն ամենի համար ,ինչին իսկապես արժանի չէիր ... և դա է ցավը . ընթացքը . կյանքը . և երջանկությունը լայն ծիծաղը չէր ,այլ այն լռությունը ,երբ ինքդ քեզ դարձյալ ստիպում էիր հասկանալ ,որ սա էլ կարող ես ոչ թե տանել ,այլ ի վերջո հաղթահարել .... և

այն լուսաբացը որտեղ կարող էիր ունենալ այն սերը ,որը չկար աշխարհում .....

և արդյոք կբացվեր այն լուսաբացը ...

գուցե մի օր ...

երբ այլևս չէիր լինի ... Վանիկ Հովակիմյան Սառը Քամիներ.

10

1

2410