Copy SMS

Փոխվում եմ... Փոխվում ես... Փոխվում են ...

Փոխվում եմ... Փոխվում ես... Փոխվում են ... - Մտքեր, Ցունամի


Առաջ, մարդկանց չէին ներում, չէին ներում նրանց արարքները: Չէին ներում ազատ խոսքի համար, հեռանալու համար, դավաճանելու համար: Չէին ներում այն ամենը, ինչի  պատճառով կորցնում էին իրենց անդորրը, ազատությունը, կյանքը: Բայց չէին մոռանում երբեք այդ մարդկանց...


Բայց ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են, նաև փոխվում է այն կարծրատիպերը, որոնք մարդիկ ունեին իրենց ժամանակներում: Արդի ժամանակներում ներում են, նույնիսկ, եթե ոչինչ չես անում, նույնիսկ եթե դավաճանում ես, հեռանում ես, բացակայությունդ էլ են ներում... ներում են չանելուդ համար, չարածներիդ համար, ներում են նույնիսկ այն, ինչը որ չես էլ անելու.... Բայց ներելու հետ մեկտեղ նաև մոռանում են... Քեզ... Նրան... Բոլորին....


Եվ դա վկայում է անտարբերության մասին: Խոսում են արարքները մարդկանց մասին, որ նրանց համար մեկ է արդեն, ով ի՞նչ կանի, ով ի՞նչ չի անի...


Մի՞թե սա է այն իրականությունը, որտեղ պետք է ապրեն մարդիկ....


Ցունամի
14.03.2018թ.

8

2

914

  • Jpitik
    2018-03-14 19:51:51
    Փոխվում եմ... Փոխվում ես... Փոխվում են .. (լավ)
  • Ժպիտիկ
    2018-03-16 18:19:02
    Բայց չէին մոռանում երբեք այդ մարդկանց.... համաձայն եմ ..ամեն խոսքճիշտ էր ասված