Copy SMS

Հարսի շնորհակալական ուղերձը իր և փեսայի ծնողներին

Կյանքի իմ այս նոր ուղղում,
Երբ նոր փուլ եմ ես մտնում,
Երբ պետք են ինձ շատ խորհուրդներ՝
Կողքիս եք դուք իմ ծնողներ,

Դուք չեք թողնում ես սխալվեմ,
Կյանքի ուղղիս ես ծուռ թեքեմ,
Ինձ գուրգուրում ուժ եք տալիս,
Ուզում եք տեսնել ինձ ժպտալիս:

Մանուկ պահից մինչև հիմա՝
Տվել եք ամեն ինչ անխնա,
Մոռացել եք ձեր անձը
Ու ինձ դարձրել ձեր գանձը,

Ա՜խ կուզեի նորից մանկանալ,
Մեր տան հրեշտակը դառնալ,
Խաղալ ձեր ջերմ ու տաք գրկում,
Քնել անուշ ու անհոգ՝ ձեր ձեռքերում:

Բայց ավա՜խ հայրիկ անցան տարիները,
Բայց ավախ մայրիկ մեծացավ ձեր աղջիկը,
Հիմա տանում են նրան՝
Տանում են դառնամ հարսը իրենց տան,

Բայց չտխրեք իմ ծնողներ,
Ես չեմ տեսնի խոչընդոտներ,
Դարձել եմ ես նրանց աղջիկը
Ու սիրելի հարսիկը,

Նրանք ասում են ինձ՝ իմ աղջիկ,
Ես ասում եմ նրանց՝ հայրիկ, մայրիկ
Դարձել ենք մենք մի ընտանիք
Թանկ ու հարազատ մարդիկ:


Դուք լավ որդի եք մեծացրել,
Նրա հոգում բարին սերմանել,
Արդար ու ազնիվ դաստիարակել
Ու նրա կյանքը ինձ հետ եք կապել,

Եվ ձեր որդին շատ խոսք ունի,
Ձեզ ասելու շատ բան ունի,
Երախտիքի բազում բառեր,
Անհուն, անծայր շնորհակալություններ,

Նրան այդքան պահել եք,
Այդքան գորով ու սեր տվել եք,
Ոչի՜նչ, ոչինչ չեք խնայել
Ու միշտ կողքին եք եղել,

Ձեր խրատները՝ հարթել են նրա ճանապարհը,
Ձեր արգելքները՝ բացել են ճիշտ դռները,
Ձեր խորհուրդները՝ ցույց են տվել լուսավոր կողմը,
Դուք եք քանդակել նրա կյանքի արահետը:

Եվ հիմա օրը այս դիտարժան,
Մեր ծնողներ ձեր շնորհիվ դարձավ հիշարժան,
Դուք նվիրեցիք մեզ այս պահերը,
Այս գեղեցիկ ու լավ ժամերը,

Ձեր ջանքերի կաթիլները՝
Դարձան այսօրվա վայրկիանները,
Ձեր ձեռքերի ճաքերը՝
Փակում են այսօրվա ժպիտնրը:

Դուք հասաք ձեր երազանքին,
Հասցրիք ձեր զավակներին,
Իրենց թագ ու պսակին,
Իրենց կյանքի կեսերին,

Մեր թանկագին ծնողներ,
Մեր քնքուշ ու անգին էակներ,
Մենք էլ ունենք երազանք՝
Ուզում ենք լինեք առողջ և ուրախ,

Ուզում ենք երբե՜ք, երբեք չտխրեք,
Միշտ ժպտաք ու ծիծաղեք,
Ապրեք երկար, երկար տարիներ՝
Հավերժ մեր կողքին ու մեզ հետ

Եվ հենց հիմա և հենց այսօր,
Մեր երկուսի անունից,
Մեր սրտի խորքից
Ամբողջ հոգով, ամբողջ ուժով
Ասում եմ՝

Շնորհակալ ենք ձեզ մեր ծնողներ


Գայա Հայկազ

3

0

319