Copy SMS

Ութհազարականները...

Ութհազարականները... - լեռ, լեռնագնացություն, ժայռամագլցում

Լեռնագնացության հաճելի նվաճումներից մեկը ութհազարականների հաղթահարումն է: Ամբողջ աշխարհում կա 14 ութհազար մետրից ավելի բարձրություն ունեցող գագաթ,որոնք հաճախ անվանվում են «Երկրի թագեր»: Բոլոր 14 գագաթները նվաճել հաջողվել է միայն 30 լեռնագնացների՝27 տղամարդ և 3 կին:

Բոլոր 14 ութհազարականներն էլ գտնվում են Կենտրոնական Ասիայում՝ Նեպալի, Չինաստանի (Տիբեթի ինքնավար շրջան), Հնդկաստանում և Պակիստանում:10 ութհազարականները գտնվում են Հիմալայներում, 4-ը Կարակորումում.

Ահա և 14 դժվարամատչելի և գեղեցիկ ութհազարականները՝
1 Էվերեստ,8848մ, նվաճվել է 1953 թվականին:
2 Չոգորի,8614մ, նվաճվել է 1954 թվականին:
3 Կանչենջանգա,8586 մ,նվաճվել է 1955 թվականին:
4 Լհոցզե, 8516մ, նվաճվել է 1956 թվականին:
5 Մակալու,8485 մ,նվաճվել է1955 թվականին:
6 Չո Օյու,8201մ,նվաճվել է 1954 թվականին:
7 Ջհաուլագիրի,8167մ, նվաճվել է 1960 թվականին:
8 Մանասլու ,8156 մ, նվաճվել է 1956 թվականին:
9 Նանգա Պարբատ,8126մ, նվաճվել է 1953 թվականին
10 Անապուրնա,8091մ,նվաճվել է 1950 թվականին:
11 Հաշերբրում I (Հիդեն Պիկ),8080մ,նվաճվել է 1958 թվականին:
12 Բրոուդ պիկ,8051մ,նվաճվել է 1957 թվականին:
13 Հաշերբրում II,8035մ,նվաճվել է 1956 թվականին:
14 Շիշա Պանգմա,8027մ,նվաճվել է 1964 թվականին:

Հ.Գ Ամենացածր ութհազարականը ամենավերջինն է նվաճվել՝ 1964 թվականին, միայն այն պատճառով, որն գտնվում էր Չինաստանի փակ Տիբեթի ինքնավար շրջանում։ Առաջինը նրա վրա բարձրացել են չինացի լեռնագնացները։
Հ.Գ նկարում պատկերված է Դհաուլագիրի( Ջհաուլագիրի) լեռը:


6

0

153