Copy SMS

Շունչն այդ բարձրունքի...

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,


Երբ քաղաքի վրա իջավ երեկոն ու վառվեցին լույսերը, շինհրապարակի մութ անկյուններից օգտվելով արգելված վայր սողոսկեց այն երիտասարդը, ով տարիներ առաջ կանգած լինելով քաղաքի բարձր վայրում, փախչել էր հոգու դատավորներից ու  զգացել քաղաքի շունչը:

Շինհրապարակում մեռյալ լռություն էր: Երեկոյան ժամերին ավարտվում էր ամեն տեսակ աշխատանք և վերսկսվում էր միայն արևածագից ժամեր անց: Նախատեսվում էր կառուցել նոր շենք, որը կլիներ ամենաբարձրն այդ քաղաքում: Արդեն կառույցի ՛՛կմախքը՛՛ պատրաստ էր և քաղաքի ցանկացած անկյունից այն երևում էր: Իր վերջնական տեսքը ստանալուց հետո, ըստ կառուցողների, այն պիտի դառնար քաղաքի նոր խորհրդանիշը:

Երիտասարդը օգտվելով իր ճարպկությունից, անվտանգության աշխատակիցների անուշադրությունից և շինհրապարակի թույլ լուսավորությունից, աննկատ ու արագ բարձրացավ կիսակառույց շինության ամենավերին հարկն ու խորը շունչ քաշեց:

Նա  հագել էր սև զինվորական տաբատ և սապոգներ, իսկ մոխրագույն շապիկի վրա էլ գցել էր տաբատի գույնի երկար, կտորանման ինչ որ բան: Մոտենալով կիսակառույց հարկի բաց մասին, նրա հայացքը սևեռվեց իր առջև բացվող հիանալի տեսարանին: Այսպիսի բարձրությունից նա երբեք չէր տեսել քաղաքը և չզսպելով իրեն, շշուկով ասեց.

-Երանի այստեղ ապագայում բնակվողներին: Արդյո՞ք նրանք կզգան այն շունչը, որ գալիս է քաղաքից, թե՞ նորից կխեխդվեն նույնատիպ խնդիրների մեջ, դառը հոգոց կհանեն ու չնկատելու կտան չքնաղ տեսարանը, որն ունակ է հանգստություն պարգևել անգամ աշխարհի հոգսով տարված մարդուն:

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

 

Լռություն, մթություն, բարձրություն և աննկարագրելի տեսարան: Վերը նկարագրված երիտասարդին ուրիշ ի՞նչ էր հարկավոր ժամանակը վայելելու համար: Ոչի՜նչ: Սա կատարյալ էր իր համար, քանի որ տարբեր կտուրներ բարձրացած երիտասարդը միշտ անհանգիստ էր եղել այն մտքից, որ լռությունը կխախտեին անվտանգության աշխատակիցները ու իրեն կստիպեին լքել տարածքը: Հիմա այդ մտավախությունները չկային, քանի որ ոչ ոք նրան չէր նկատել:

՛՛Երանի թե ժամանակին հիմարություն չանեի, ու չորոշեի, որ այլևս բարձր վայրեր պետք է չբարձրանամ: Ես որոշել էի որ պետք է ապրեմ այնպես, ինչպես ինձ պես բոլոր մարդիկ: Արդյո՞ք երբ շենքը վերջնական պատրաստ կլինի, ինձ կհաջողվի՞ բարձրանալ այս հարկ կամ կտուր... վախենամ, որ ոչ: Մինչդեռ եթե ժամանակին ճիշտ որոշում կայացնեի, արդեն բավականին երկար ժամանակ կգայի այստեղ ու կզգայի կատարյալը ՛՛:

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

Մտածմունքներ ավարտվեցին այն պահին, երբ երիտասարդն օտար շունչ զգաց: Նա պտտվեց ետ ու աչքերով սկսեց զննել տարածքը, որն աննշան լուսավորված էր միայն դեռևս ամբողջությամբ իր փայլը ցույց չտվող լուսնի շնորհիվ: Մի սյան հետևից դեպի մյուս սյան կողմն ինչ որ մեկն այնքան արագ էր անցնում, որ երիտասարդն անգամ չէր համարձակվում ՛՛գործի դնել՛՛ իր ճարպկությունը:

Շատ շուտով շարժը դադարեց, որն ավելի լարեց իրավիճակը: Եթե մինչ այդ գոնե նկատելի էր անծանոթի գտնվելու վայրը, ապա հիմա չէր զգացվում նույնիսկ օտարի շունչը: Մարդու ամենավատ հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա հարմարվում է անգամ այն ամենին, ինչին որ պետք չէր հարմարվել: Այդ օտար շունչը դադարել էր այդպիսին լինելուց և երիտասարդն անկախ իր կամքից չէր զգում այն, ինչի միջոցով զգացել էր մոտեցող վտանգը:

Անծանոթն անվտանգության աշխատակից չէր: Որպես կանոն նրանք այդքան ճարպիկ չեն լինում, իսկ երբ չթույլատրված հատվածում տեսնում են օտար մարդու, անմիջապես հարձակվում են ու փորձում վնասազերծել: Երիտասարդն առաջին անգամ էր նման իրավիճակում հայտնվել ու այլևս վստահ չէր իր ուժերի վրա: Այնուամենայնիվ փախչելն էլ իր համար լավ որոշում չէր լինի: Առհասարակ, երբ հակառակորդն իմանում է, որ դիմացինն իրենից վախենում է, ավելի համարձակ է դառնում, և եթե նա ավելի ճարպիկ է լինում, ապա փախուստն անմիաստ վազքի է նմանվում: Միևնույն է հակառակորդը կհասնի իրենից թույլին: Այս դեպքում մնում էր համարձակ կանգնել ու սպասել, մինչ անծանոթը նորից կշարժվեր:

Ամեն տեղից վտանգ սպասողը չէր էլ պատկերացնում, որ իր մեջքի հետևը, որից երկու քայլ այնկողմ գնալու դեպքում յուրաքանչյուր մարդ ցած կընկներ բարձրությունից, կարող էր իրենից վտանգ ներկայացնել: Նույնիսկ ամենաթույլ մարդը վստահ կլիներ, որ եթե անգամ այդտեղից ինչ որ մեկը հարձակվեր, ապա մեկ հարվածով  հավիտյան կարելի էր ազատվել վտանգ ներկայացնողից:

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

Սակայն անծանոթը հենց այդ վայրից էլ հարձակվեց երիտասարդի վրա, ով ամեն կերպ ջանում էր ոտքով հարվածել նրան, որպեսզի նա ընկնի բարձրունքից, մինչդեռ անծանոթը դրան պատրաստ էր ու ամեն կերպ պաշտպանվում էր: Շատ կարճ ժամանակ անց նա գետնին տապալեց երիտասարդին ու հանելով երկաթե մոտ կես մետրանոց սուրը, պահեց ՛՛զոհի՛՛ կոկորդին.

-Վտանգը գալիս է այնտեղից, որտեղից չեն սպասում, ծանոթ է չէ՞ այդ արտահայտությունը,-ասեց անծանոթն ու շարունակեց,-ես քեզ չեմ վնասի, ոտքի կանգնիր:

Սուրը հետ քաշելով նա մի քանի քայլ հետ գնաց և մոտեցավ վերջին հարկի բաց մասի ծայրին.

-Քեզ թվում էր, թե այստեղից կարող ես ինձ հեշտությամբ ցած գցել, ու կարծում էիր, որ ես տխմար չեմ գտնվի ու այստեղից չեմ հարձակվի: Այդպես է չէ՞,-ասեց անծանոթն ու չսպասելով պատասխանի, դարձյալ շարունակեց,-անփորձ պատանի,  դա բնավ էլ տխմարություն չէ: Սա միակ վայրն էր, որտեղից հարձակվելու դեպքում ես լիովին գետեի թե ինչ ես պատրաստվելու անել, ինչպես՝ պաշտպանվել, ու ինչպես ես ցանկանալու ինձնից ազատվել: Ցանկացածն էլ քո պես պիտի ջանար ոտքով ինձ ՛՛դուրս նետել՛՛, մինչդեռ եթե հարձակվեի այլ կողմից, դու ինձ համար լիովին հանելուկ կլինեիր: Ես չէի հասկանա այդժամ, թե ի՞նչպես ես փորձելու ազատվել ինձնից: Ամեն մեկն այդ դեպքում այլ բան կաներ:

Մի պահ տևած լռությունից հետո նա կրկին շարունակեց.

-Երկար ժամանակ է ինչ չկայիր,-մեղմ ու փոքր ինչ հանդարտ ձայնով ասեց նա, ու նայելով երիտասարդի աչքերի մեջ, վերջապես թույլ տվեց նրան խոսել.

-Մարտավարական հիանալի քայլ էր, ինչ խոսք, սակայն ո՞վ ես դու, ինչպե՞ս գիտես որ չկայի, հետևե՞լ ես ինձ,-օգտվելով իրեն տրված առիթից նա վերջապես տվեց իր մոտ կուտակված այդ հարցերն ու շփոթված լինելով հանդերձ, փորձեց ցույց տալ թե ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, բայց անծանոթը ժպիտով հասկացրեց, որ դա նրա մոտ չհաջողցեց, սակայն խոսքի մեջ որևէ անդրադարձ չկատարելով միջադեպին՝ պատասխանեց.

-Հետևե՞լ... ճիշտ չի լինի այդպես ասել: Մենք նույն նախասիրություններն ունենք: Ես քեզ պարբերաբար տեսել եմ այլ վայրերում:  Գիտեմ, թե ինչու ես բարձրանում վեր, ես քեզ պես զգում եմ ամեն տեսակ բարձր վայրի աննկարագրելի հմայնքն ու այնտեղ եկող քաղաքի շունչը: Վերջին ամիսներին կտուրների վրա գտնվելու ժամանակ մի քանի անգամ տեսել եմ քեզ ներքևը՝ մարդկանց կողքին զբոսնելիս, ու հիմա ինձ հարազատ դարձած վայրում դարձյալ տեսնում եմ ինձ նմանին: Մտափոխվե՞լ ես արդյոք:

-Իսկ ես գիտեի թե ես մենակ եմ, կամ ինձ նմանները շատ հեռու են ինձնից...

-Ո՛չ, քո կողքին են,-ընդհատեց անծանոթը,-նույնիսկ ներքևում քեզ պես լիքը մարդիկ կան, քեզնից առաջ էլ եղել են քեզ պես անթիվ մարդիկ: Կասկած չունենաս, քեզնից հետո էլ կգան քեզ պես հազարավորները: Ամեն մեկն այլ կերպ է փորձում լուծել խնդիրը, ու միայն բացառիկներին է հաջողվում զգալ այն խորհդավոր շունչը, որը զգում ենք ես կամ դու:

-Գուցե... Բարձրունքում ամեն ինչ այլ է: Երբ ես որոշեցի այլևս չբարձրանալ վեր ու ձեռքս մեկնեցի մարդկանց, մի պահ հիացմունք ապրեցի: Թվաց, թե ժամանակին հիմար եմ եղել ու ինձ տրված ժամանակն անիմաստ վատնել եմ,  բայց ամիսներ անց ամեն ինչ փոխվեց: Գիտե՞ս, ինձ թվում է մարդկանց համար պատրաստի սցենար են գրել ժամանակին, ու բաշխել ամենքին: Ինչ էլ անեն, միևնույն է ունակ չեն սցենարից շեղվելու: Այնքան նման էր իրար ամեն ինչ: Ես արդեն կռահում էի ցանկացած փոխհարաբերության տխուր ավարտը, բայց միշտ ըմբոստանում էի դրան, ու փորձում շփվել նորերի հետ, մինչդեռ ամեն բան ավարտվում էր այնպես, կարծես միշտ ծանոթանում էի արդեն ինձ ծանոթ մարդկանց հետ, միայն թե այդ անգամ նրանք այլ ձայնով ու կերպարանքով էին լինում:

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

-Ուշադիր չես եղել, հաճախ ձայներն էլ են կրկնվել, սակայն մի գաղտնիք բացեմ: Այդ սցենարները մշտապես դու ես գրել: Այո՛, մարդիկ ունեն պատրաստի մշակված սցենարներ, դրված իրենց հոգու անկյուններում: Եթե նա քեզ թույլ է տալիս, դու մտնում ես նրա գաղտնի սենյակն ու շունչ տալիս դրանցից մեկին: Այստեղ մնում է, որ երկուսդ էլ միմյանց մեջ փնտրեք նույնը, հակառակ դեպքում երկու հակադիր ուժերի բախումից միայն ավերվածություններ են մնում: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում դուք միմյանց հետ լավ շփման մեջ եք լինում, դա միայն այդ տարբեր սցենարների սկիզբն է, որոնք շատ հաճախ համընկնում են միմյանց հետ և որոշակի ժամանակ հետո են ի հայտ գալիս տարբերությունները: Դու ի սկզբանե պիտի փորձես հասկանալ, արդյո՞ք դուք միմյանցից նույնն եք ուզում, թե՝ ոչ: Երկրորդ պարագայում պետք է անմիջապես վերջ տալ շփմանն ու որքան արագ՝ այդքան լավ, քանի որ երկար շփումը կարող է միայն ուժեղացնել հակառակ ուժերի բախման հետևանքով ի հայտ եկող ավերվածությունները: Դու միշտ այլ բաների ես շունչ տվել, այնպիսի արժեքների, որոնց գոյության մասին անգամ իրենք չեն իմացել: Ի պատասխան դրա ստացել ես ոչ մի լավ բան, միայն ավերվածություններ, որոնք էլ բերել են քեզ այստեղ՝ բարձրունք: Վայր, որտեղ իրար են միավորվել լռությունն ու հանգստությունը, խորհրդավորն ու քաղաքից եկող շունչը: Այդպես է չէ՞:

-Լիովին այդպես է:

-Իսկ ի՞նչ է այդ քաղաքից եկող շնչի մեջ, գիտե՞ս: Այդտեղ է թաղվում քո երևակայությունը, այն աշխարհը որը քոնն է, այդտեղ է միավորվում այն ամենն ինչ քեզ է պատկանում և եկող շունչը գալիս է այն քաղաքից, որը դու ես ստեղծել, դրա համար է այն քեզ համար այդքան լավը: Բարձրությունը նպաստում է քո աշխարհն ամբողջությամբ տեսնելուն, իսկ լռությունը կտրում է քեզ ամեն տեսակ խանգարող երևույթներից:

-Ինչու՞ է ամեն բան այդպես, և ինչու՞ է այն ինձ ու քեզ վիճակվել:

-Ես չգիտեմ, բայց դա մեր հոգսը չէ: Այդ հարցի պատասխանը պետք չէ փնտրել: Գուցե մեղքը մերն է, գուցե՝ ոչ... դրանք հարցեր են, որոնց պատասխանները ստանալու համար մի ամբողջ կյանք կարող է չբավականացնել: Չի բացառվում, որ սիրո բացակայությունն է պատճառ դարձել մարդկային այն փոխհարաբերությունների առաջացմանը, որից որ վտանգ է զգացել իմ կամ քո հոգին:

-Ես փորձեցի անգամ շունչ տալ սեր կոչվածին, բայց մարդիկ կամ վախենում են դրանից, կամ փորձում քեզ դասել իրենցից ցածր ու սպասում այնքան ժամանակ, որքան իրենց հասնելու համար դու կկարողնաս ստորացված նրանց հետևից գնալ: Այդ գեղեցիկ զգացմունքը ամենասարսափելին է դարձել: Նրանք չեն ցանկանում սիրել:

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

-Դու դիպչել ես նրանց ամենատարօրինակ ու պարզ սցենարին: Մի բանի, որտեղ գլխավորը ոչ թե սցենարն է, այլ զգացմունքը, որտեղ քո փոխարեն խաղում է քո հոգին և ոչ թե դու: Մինչդեռ այդպիսի հոգին չի ճանաչում ոչինչ, նա կույր է և կարող է սիրել առանց տեսնելու, սիրել ամենքին: Հանդուրժել կարելի է ամեն ինչ, ամեն բան, քանի որ դո՛ւ չես, որ պետք է դատես: Մի՛ մոռացիր, հոգու դատավորներն են քեզ բերել այստեղ: Միայն թե դադարիր դրա մասին խոսել, և խոսիր հոգևոր սիրո մասին, դրա բացակայությունն է աշխարհի բոլոր չարիքների պատճառ հանդիսացել:

Դիմացինին չսիրելուց է ծնվում չարիքը: Նրան ցածր կամ բարձր դասելուց է ի հայտ գալիս թշնամանքը:

Ես կարող եմ խոսել ու քարոզել անվերջ, բայց կարծում եմ որ դա անօգուտ է: Այն ինչ բացարձակ ճշմարտություն է իմ համար, կատարյալ կեղծիք է մեկ այլ մարդու համար, և ծաղրի առարկա՝ մյուսի համար:

Մեկը ծաղրում է քեզ, որովհետև դու չես ընդունում նրան, իսկ դու չես ընդունում նրան, որովհետև նրա նմանը ծաղրել է քեզ...սա անվերջ շղթա է, որը ստեղծվել է սիրո և հանդուրժողականության բացակայության արդյունքում: Աշխարհը կործանված է այս շղթայի պատճառով: Երբ ձեռքդ մտցնես նրա մեջ, այն կուլ կտա նաև քեզ: Զգո՛ւյշ մնա, եթե անգամ հեռու չես փախչում նրանից, և ցանկանում ես լինել մարդկանց կողքին: Հոգիդ միշտ հեռու պահիր նրանցից, նրանք բոլորն էլ նույնն են, և նույն դատավորներն են: Անգամ քո նմանից զգույշ մնա, նա կարող է փոխվել և հակառակ բևեռների բախման պատճառով քո հոգում այնպես ավիրել ամեն բան, որ նույնիսկ թշնամիդ չկարողանար վարվել այդպես: Հաճախ քո նմանն է առանց գիտակցելու քեզ վնաս պատճառում, նա չի տեսնում այդ հարվածները, քանի որ դու լռում ես: Նա հզոր է, քանի որ դու ես նրան թույլ տվել քո կյանք մտնել: Բայց եթե քեզ նմանը քո կյանք չի մտել, զգուշությունդ չկորցնես: Նա կարող է պայքարել նույնիսկ քեզ համար, սակայն,  կարող է ընտրել պայքարի մի տարբերակ, որն ամբողջությամբ ցավեցնի անգամ քեզ: Այդպիսիններն անտեսում են բոլոր նրանց, ովքեր ունենալով նույն հոգին, այլ կերպ են տեսնում հարցի լուծումը, և քարոզելով հավասարություն, մոռանում են հարգել անգամ իրենց նմանին: Սակայն աշխարհը վաղուց է այդպիսին դարձել, փոխելու հնար հավանաբար այլևս չկա, կամ եթե կա էլ, ապա մեզ՝ հասարակ մահկանացուներիս հասու չէ: Դա արդեն Արարչի գործն է: 

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

Երբ կկանգնես անդունդի եզրին, նախօրոք պատրաստ եղիր. պետք է անհրաժեշտ պահին լքես դիմացինիդ, բայց անդունդի մեջ ոչ թե ընկնես, այլ թռչես ու հանգիստ վայրէջք կատարես, հետո նորից բարձրանաս այնպիսի վայր, որը նոր կլինի և որտեղ չի լինի անգամ քո նմանը:

Անծանոթը մի քայլ հետ արեց: Թվաց, թե նա այլևս ողջ չի մնա: Մինչդեռ նրա հագուստը յուրահատուկ էր: Այն բացվեց ու նա թռչնի նման ճախրեց մի քանի մետր ու անհետացավ մթության մեջ: Երիտասարդը նորից խորը շունչ քաշեց.

-Ես այժմ վստահ եմ: Իզու՛ր եմ թույլ տվել ամենքին ինձ մոտ գալ, իզու՛ր եմ դեմ գնացել ինձ: Այնքան ժամանակ պիտի մնամ բարձրունքում, քանի դեռ քաղաքի շունչն ինձ չի հուշել, որ ինչ որ մեկն ինձ է փնտրում...Այդժամ միայն կարելի է փնտրել նրան: Միայն այդ դեպքում մենք միմյանց մեջ կարթնացնենք նույն զգացմունքը: Բայց և այնպես, ամեն բան իր օգուտն ունի: Այժմ ես գիտեմ, որ չէի սխալվի եթե ժամանակին մերժեի նորին, և այժմ ես գիտեմ նաև, որ կմերժեմ նորին և չեմ սխալվի:

Շունչն այդ բարձրունքի... - հեղինակային, մտքեր, բարձրունք,

7

5

425

  • Dark Δ'
    2018-04-11 12:10:03
    Լավն էր շատ շատ շատ․․ մի տեսակ ապրեցնող էր ^^ սպասում.էի :)
    • Երևակայող 007
      2018-04-12 14:42:03
      Շատ շնորհակալ եմ, ուրախ եմ որ հավանեցիք ^_^
  • over the moon
    2018-04-12 22:52:50
    մի րոպեե խի ես էս պոստի ստեղծման պռոցեսից տեղյակ չէի ՞ :Դ Հեսակարդամ իմ ճանաչա/ ամենաԵրևակայողղղղ :Դ
    • over the moon
      2018-04-12 22:58:11
      սուպեռ Վրդոո (ծաղիկ) :)
      • Երևակայող 007
        2018-04-13 00:25:57
        ասեցի չզեկուցեմ էս անգամ (ուրախ) համ նման կոչման, համ էլ կարծիքի համար շաաաատ մերսի O:)