Copy SMS

Սառը Քամիներ Վեն Մաքելվին

Սառը Քամիներ Վեն Մաքելվին  - Վեն , Ժամանակի , Մաքելվին ,  Դրամա

Աշխարհը որքան խաղաղ էր ,այդքան ավելի թվում էր թե այն գոյություն չունի ,պատերազմները իսկապես ինձ թույլ էին տալիս զգալ ,որ մարդկությունը դեռ գոյություն ունի .

Չէ որ հենց մարդկային բոլոր զգացումներն էին արթնանում պայթույունից ,ատելությունը ,սերը ,խղճահարությունը ,կարոտը ,իրական կիրքը ,անզգայությունը ,վախը ,վրեժը . և թեկուզ լցվում էր որբանոցները ,և թեկուզ գժանոցները ,հիվանդանոցները ,գերեզմանոցները բայց վերջապես սիրտը ,մարդկային սիրտը սկսկում էր բաբախել ,լցվում էր դատարկությունները.

Ես ատում էի խաղաղությունը .դա երբեք չեմ զգացել ,բայց դա տեսել եմ,այն չափից դուրս գունեղ էր ,և ինչպես կարելի էր մեկին սիրել ու տենչալ ,առանց որևէ սպասումի ,պատճառի ,և այո մենք սիրում էինք ,և պատճառ չկար դրա համար .....

Մեզ տառապանք էր պետք ,որ աշխարհում իզուր չլինեն ժամանակը,գրված գրքերը ,հավատը և այլն այլն . որ կարևորագույները իզուր չլինեն . և ի վերջո պատերազմը զարկ էր ,որը պետք է արթնացներ աշխարհը ,չէ որ չափից դուրս երկար ենք երբեմն քնած մնում .

Վեն Մաքելվին՝ Սառը Քամիներ

7

0

987