Copy SMS

Հովհաննես Շիրազ

 

Հովհաննես Շիրազ - Մեծություն, հանճար, տաղանդ


Օ՜, թե իրավ են փոխում սրտերը, 
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով, 
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը, 
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով: 
Կամ ծիածանվի քնարս անպես, 
Որ տակից անցնես ու առնաս տղա, 
Որ անհետ չքվի սերս աղեկեզ, 
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...


 

5

0

111