Copy SMS

Ինձ ձեր գիրկն առեք...

Ինձ ձեր գիրկն առեք... - կյանք, ինքնություն, սեր

Մա՛մ,ինձ գիրկդ ա՛ռ
Գրկի՛ր փոքրիկիդ քո այն ձեռքերով,
Որի մեջ ուժ է արյան տեղ հոսում,
Մա՛մ,քո այդ ձեռքերի,
Այդ մատների մեջ,
Սուրբ է ամեն մաս:
Ինձ գրկի՛ր ամուր,
Ինչպես գրկում էիր,
Երբ նորածին էի...
Ինձ ա՛ռ թևերիդ 
Եվ ինձ շռայլի՛ր այն համբույրներից,
Որ ինձ տալիս էիր,երբ լալիս էի ես,:
Քո գրկում այնքան ապահով ընկած
Հեքիաթդ էի լսում,
Իսկ,երբ ընկնում էի
Քո սուրբ ձեռքերով գիրկդ էիր առնում
Ու ինձ թվում էր,թե երկինք հասա:
Մա՛մ,համբուրիր հիմա
Իմ սիրտը հոգնած,
Ինչպես մանուկ օրերին
Համբուրում էիր ցավացող տեղս:
Եվ գիտե՞ս,մա՛յր իմ,
Քո այդ համբույրից 
Անզոր էր դանում ամեն-ամեն բան,
Եվ անգամ չարն էր փախչում իմ սրտից:
Պա՛պ,նայի՛ր աչքերիս ինչպես այնժամ,
Երբ քո սրտի մեջ կրակն էր վառվում
Հպարտության զգացումով անգամ:
Արի՛ լուռ զբոսնենք, 
Ու այդ զբոսանքից խոսքերը անգամ
Կփախչեն հեռու:
Նայի՛ր ինձ այնպես,
Ինչպես նայում էիր,
Երբ դեռ նոր-նոր էի սկսում քայլել:
Ու ինձ գրկում էիր
Քո սուրբ ձեռքերով,
Երբ առաջին քայլերից հետո
Հանկարծ ընկնում էի:
Հիմա էլ բռնի՛ր,
Թե հանկարծ ընկնեմ:
Թե չսովորեմ ես մեծ լինելուս
Ինձ մանուկ դարձրե՛ք:
Ձեր գիրկը առե՛ք փոքրիկ աղջկան
Ում առաջին իսկ քայլից ու խոսքից
Դուք եք մեծացրել:
Ու թե մի օր էլ չգտնեմ տեղս 
Այս մեծ աշխարհում
Ինձ ձեր փոքրիկ աշխարհը տարեք,
Ուր երջանիկ եմ...
Ինձ ձեր գիրկն առե՛ք:

12

2

762

  • Ani
    2018-05-11 21:42:59
    Shat lavna
  • Emma
    2018-07-08 17:47:18
    Շատ լավն է ծոսքեր չունեմ