Copy SMS

Հարց ու պատասխան

Հարց ու պատասխան  - Հարց, պատասխան, Ցունամի


- Եթե այսպես կարողանում էիք միավորվել ու դուրս գալ փողոց, ինչու՞ չէիք անում առաջ:

- Որովհետև առաջ մարդիկ մնում էին տունը, ու ասում, որ ես չգնամ, մյուսը կգնա, ոչինչ, մի հոգի ավել, մի հոգի պակաս: Եվ այնպես էր ստացվում, որ քիչ մարդ էր դուրս գալիս փողոց: Իսկ այս անգամ, ամեն մեկը ասում էր, եթե ես չգնամ, մյուսը չի գնա, եթե ես չլինեմ, կպարտվենք... դրա համար բոլորը դուրս եկան:
Հասկանում ես, երբ լցվում է համբերությունդ, դու պիտի դատարկես, որ տեղ ունենաս ապրելու, որ կարողանաս էլի լցվել համբերությամբ: Իսկ սա ոչ թե անհատի համբերության դատարկումն է, այլ ժողովրդի: 2,7 միլիոն մարդ է ապրում այստեղ: Դու պատկերացնու՞մ ես` ինչ մեծ չափաբաժին է դա իրենից ներկայացնում: Դու հասկանու՞մ ես, որքան հեշտ չի լցվել, այնքան էլ հեշտ չէ դատարկելը: Դրան ժամանակ է պետք, որ դատարկի: Ինչը և վկայում է այսքան մարդկանց միավորումը:

- Իսկ դու ինչքանո՞վ ես վստահ, որ ժողովուրդը ավելի շատ դեպի լավն է փոխվել, կամ կփոխվի... քան հիմա կա....

- Ես դեռ չեմ կարող ասել դեպի լավն է փոխվել ավելի շատ, թե նույնն է մնացել: Բայց ինչպես տեսնում եք թե՛ դու, թե՛ շատ շատերը, դրական շարժ կա: Բայց ես վստահ չեմ, որ մի քանի օր հետո, երբ այս ամենը հանդարտվի, նորից չի սկսվելու էն գռեհիկությունները, որոնք դեռ այն ժամանակ առկա էին: Նույնիսկ հիմա, որոշ տեղերում դեռ պահպանվում են դրանք: Ես ուշադրութուն եմ դարձրել մարդկանց շարժումներին, խոսքերին, արարքներին: Չեմ ժխտի՝ դրականը կա, բայց դա առաջին հայացքից է: Էլի նույն գռեհիկ պահվածքը, էլի նույն փնթիությունը դեռ առկա է այս մարդկանց մեջ, որը թաքցնում է «Հեղափոխություն» բառը:
Նույնսիկ երբ ուսանողներն են դուրս եկել խաղաղ ցույցեր անելու, իրենց բողոքը արտահայտելու համար՝ դա գովելի է, բայց երբ դասախոսը օգտվում է դրանից և շարունակում է կաշառք վերցնել, այն էլ այս օրերին…. Դա ևս ապացուցում է իմ խոսքերը, որ «հեղափոխության» շղարշի տակ թաքցրել են շատ բացասական կողմեր, որոնց դեմ անպայման պիտի պայքարել: 
Ես կարծում եմ, որ էս ամեն ինչից հետո, էլի մի «Արա» բառի համար, իրար վրա դանակ են հանելու: Որ այս ամեն ինչից հետո էլի խմելու են ու հիշեն հին «Խնդիրները», որոնք վերջանալու են մեկի գլխին խմած արաղի շշերը ջարդելով: Որը կրկին թաքցնում է «Հեղափոխություն» բառը: Դրական հիմա համարում եմ այն, որ ժպտում են: Դու հասկանու՞մ ես, թե ինչ է նշանակում «Ժպտում են»: Էդ հասարակ «գործողությունը», որն առաջին հայացքից, սովորական է թվում, բայց մեծ ազդեցություն և մեծ նշանակություն ունի ժողովրդի համար: Դե պատկերացրու, թե որքան ժամանակ ժպիտ չենք տեսել, որ հիմա այս սովորական երևույթը բարձրաձայնում ենք այնպես, կարծես նոր ենք հայտնաբերել դա:

- Դու ի՞նչ ես հասկանում «Հեղափոխություն» ասելով:

- Մի քանի օր առաջ լսեցի մի խոսակցություն: Չորս-հինգ տարեկան աղջիկը մորը հարցնում էր. «Ինչի՞ համար են փողոց փակում, ինչի՞ համար է այսքան մարդ հավաքվել»։
Եվ պատկերացրեք, որ մայրը չկարողացավ բացատրել, և պատճառաբանեց, որ փոքր է, որ դեռ նրա տարիքը չէ, կմեծանա կհասկանա:
Հեղափոխություն հասկանում եմ ավելի շուտ քաղաքական ոլորտում, որը և կծնի կյանքի ապրելակերպի հեղափոխություն: Բայց նաև համարում եմ հեղափոխություն՝ ինքներս մեր դեմ ելնելը ու մեր արատների դեմ պայաքրելը: Ես այդքան էլ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել մինչ հիմա: Իսկ հիմա, ինչպես հասկանում ես, մի քիչ պետք է հետաքրքրվել, որպեսզի հասկանաս այս ամբողջ անցուդարձը և ավելի սթափ գնահատես իրավիճակը:
Եթե կարողանանք հասնել այն ամենին, ինչի համար պայքարում ենք, կարծում եմ, որ դրական շարժ կլինի, բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ նորից պիտի լցվի համբերությամբ ու մեծ սպասողականություն ցուցաբերի... քանի որ այդ դրական շարժը տեսնելու համար պետք է ինչ-որ ժամանակահատված: Ու նաև որքան մեծ պատասխանատվություն է ընկնում վարչապետի ուսերին, կրկնակի անգամ պատասխանատվություն է ընկնում ժողովրդի ուսերին: Քանի որ, եթե չփոխվի որոշ մարդկանց մտածելակերպը, հավատացնում եմ ձեզ, դրական շարժը քիչ կլինի ու չի գոհացնի ոչ մեկին: Նաև այն պատասխանատվությունն է ընկնում, որ այլևս չի մեղադրելու իր անհաջողությունների, իր վատ վիճակի համար մյուսներին, այլ հենց իրեն պիտի մեղադրի: Այո, սա եմ համարում հեղափոխություն: Ես ուզում եմ տեսնել այնպիսի մտածելակերպ ունեցող ժողովրդի:

- Ի՞նչ փոփոխություններ ես ակնկալում մարդկանց բնավորության մեջ:

- Օօօ շատ…. շատ, շատ և կրկին շատ բնավորության գծեր եմ ցանկանում, որ փոխվի մարդկանց մեջ: Ես հիշում եմ, երբ տատս ու պապս պատմում էին, որ իրենց ժամանակ դռները չէին փակվում երբեք: Եվ այնքան հանգիստ էին, չէին մտածում թե ով կմտնի, ով կգնա: Ում տուն որ մտնում էիր, հյուրասիրության սեղանը պատրաստ քցած էր: Այ էդ հանգստությունն եմ ուզում վերադառնա: 
Երբ լսում եմ ծնողներիս կամ նրանց սերունդների սիրո պատմությունները, թե ինչպես են ծանոթացել, ինչ «խենթություններ» են արել իրար հետ լինելու համար: Ես այդ «խենթություններն» եմ ուզում, որ վերադառնան, քանի որ հիմա սերը մի քիչ «ռոբոտացված» տեսք ունի: 
Շատ հարցերում մարդիկ պիտի հասկանան, որ «հեղափոխություն» ասվածը, ոչ միայն իշխանության համար է ասված, այլ հենց իրենց համար…պիտի վերանա այն արատավոր գործոնները, որ նստվածք է դրել մարդկանց մեջ: Մարդիկ պիտի սկսեն ամենակարևորը գործոնից՝ ազնվությունից…դա շատ կարևոր գործոն է, որ չպետք է անտեսվի: Այ երբ այդ գործոնը լինի…հավատացնում եմ շատ ու շատ արատներ կվերանան ներսից….

_________________________________________________________________________

Շատ հարցեր կարելի է տալ…. Որոնք հիմա կարող ենք միայն մեր ցանկություններին համապատասխան պատասխան տալ: Բայց ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, կտեսնենք այն Հայաստանը, որը մենք ենք ուզում տեսնել` այսօր:



Կեցցե այն Հայաստանը, որն այսօր եկել է։


Ցունամի
05.05.2018թ.

9

1

1047

  • Գայանե
    2018-05-05 22:36:16
    Կեցցե, կեցցե, կեցցե։ Իմ հրաշք երկիր