Copy SMS

Իմ կյանքը գիրք է...

Իմ կյանքը գիրք է... - Մտքեր Նան Գ-Յանից, ___)))))


Իմ կյանքը գիրք է,որի յուրաքանչյուր էջը միայն ինձ է հայտնի_Գիրքս մաշված է,էջերն էլ`պատռված,դեռ քանի-քանի էջեր էլ այնտեղ չկան_Երբեմն այրել եմ,երբեմն պատռել,երբեմն մի էջը օրերով չեմ շրջել,երբեմն էլ մի քանի էջ մի շնչով եմ թերթել_Իմ աշխարհը հենց իմ գրքում է պատկերված,բայց այն միայն իմ աչքերի առաջ է բաց։Ձեզ համար ուղղակի գիրք`դատարկ էջերով լցված,իսկ ինձ համար մի ողջ կյանք`իմ ապրումներով լցված_Ամեն մի տողը իմ ձեռքով գրված,ամեն մի էջը ցավով վերապրած,ամեն բան կա գրված`գրքիս ամեն մի էջում,ամենքի անունը գրվել է`ամենքն էլ կան այնտեղ,բայց էջերը թերթել եմ,ամեն բան անցել է,պարզապես հիմա` նոր էջին հասած,ես վախենում եմ,վախենում եմ նոր բան գրելուց,նոր պատմություն սկսելուց,քանզի այս անգամ այդքան էլ վստահ չեմ,որ կկարողանամ այն ավարտին հասցնել,գրել մինչև վերջ`անկախ ամեն ինչին ու չնայած նրան,որ միգուցե պատմության վերջում կրկին միայնակ լինեմ ու գիրքս կարդալիս միայն ինքս ինձ լսեմ...

3

0

647