ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9 -Ը՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԸ
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալից տոն է: Այն իր մեջ ամփոփում է, ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափար:
Այսօրվա, մերօրյա, նորօրյա հերոսների կատարածը շարունակությունն է մեր նախորդների կերտած պատմության:
Հազարավոր ազատամարտիկներ չտեսան իրենց իսկ կռած հաղթանակը, կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության: Նրանց անունները ոսկե տառերով գրվեցին հայոց ազատամարտի պատմության մեջ: Փ՜առք բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ, իրենց կյանքի գնով կռեցին հաղթանակներ, մեր այսօրվա խաղաղ օրվա համար:
Փ՜առք բոլոր նրանց, ովքեր այս պահին Հայոց պետական սահմանն
են հսկում, տոգորված իրենց նախնիների սուրբ պատգամներով, կատարելով այդ վեհ առաքելությունը նրանցից յուրաքանչյուրը մի ամուր սյուն է, պարիսպ մեր սահմաններին: Փ՜առք այն մայրերին, որոնք հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակում են և հայոց բանակի շարքերը համալրում են իրենց զավակներով:
Փառք ու պատիվ քեզ իմ Հայ ժողովուրդ ...
Արմենուհի
2018-05-09 21:44:50Ani
2018-05-11 22:16:42Արմենուհի
2018-05-11 22:28:07Ani
2018-05-12 15:10:21Արմենուհի
2018-05-12 15:42:38