Copy SMS

Երբ Սերը հաղթում է Ատելությունը

Երբ Սերը հաղթում է Ատելությունը - Ապրիլյան Հեղափոխություն, Վահագն Գիշյան, Նարցիս, Ցուցարար

Ապրիլյան Հեղափոխություն ․․․

Լավ ա հնչում չէ ? ինձ էլ դուր ա գալիս )))) վսահ եմ, որ ոչ ոք մեզանից չէր կարող սպասել այսպիսի վերջաբանի, որն իրոք անմոռանալի էր։ Սա երևի կլինի իմ կյանքի ամենամեծ պարծանքը, որի մասին ես մի անգամ չէ, որ կպատմեմ իմ երեխաներին, թե ինչպես սկսվեց այս հեղափոխությունը, մեր <<Սիրո հեղափոպությունը>>։

 Իմ համար ամեն ինչ սկսվեց երևի Ապրիլի 10-ին։ Ես եմ, Հայկը, Մարինը,նստած Գարեջուր ենք խմում ,ու հենց էդ գարեջրի առաջ էլ առաջին անգամ քննարկեցինք Ցույցերին մասնակցելու ու չմասնակցելու հարցը։ Մի բան պատմեցի, ձեզ էլ պատմեմ։

95-96 թիվն էր։ Մեր Գյուղում <<անասնագողություն>> էր եղել։ Քեռին, որ էդ ժամանակ դեռ 20 տարեկան էր, հավաք էր կազմակերպել գյուղում, նամակ էին գրել, սպասում էին, որ մյուս բոլոր գյուղացիները գան՝ ստորագրեն ու ուղարկեն էդ ժամանակի ԱԺ։ Չեմ ասում ով, բայց էդ ժամանակի մեր շրջանում կարևոր դեմքերից մեկը գալիս ա մեր գյուղ ու ասում, որ ինչի համար ա սաղ էս, սա միամտություն ա, էս իշխանությունների դեմ խաղ չկա, դեռ մի 20-30 տարի էսպես գնալու ա ու էդպես։ Մեր վարպետներից մեկը՝ Խոջյան Սամսոնը, ով ի դեպ իմ ամենասիրելի ուսուցիչներից է, մոտենում էդ մարդուն ու հարցնում։

- Հարգելիս, դու ինձանից ուժեղ ես չէ ?

- Դե հա երևի,- պատասխանում ա էդ մարդը

։ - Որ ուզենաս, ինձ կծեծես չէ՞,- երկրորդ հարցն ա տալիս։

- Դե հա երևի,- էլի պատասխանում ա էդ մարդը։

- Բա որ հիմա սկսես ինձ առանց պատճառ ծեծել, ես էլ քեզանից թույլ եմ, չեմ կարա պաշտպանվեմ, բա գոնե չչանռեմ քեզ ?

Բոլորը Ծիծաղում են ու էդ մարդը գնում ա։ Կատակը կատակի հետ, բայց էս պատմությունը իմ համար շատ խորը իմաստ ունի։ Այսինքն ինչ, եթե քեզանից ուժեղ է գոնե չպայքարենք քո դեմ ՞, ցույց չտանք որ մենք էլ մարդ ենք, մսից ու արյունից, մենք էլ ենք ապրել ուզում, մենք էլ իրավունքներ ունենք, ինչո՞վ ենք ձեզանից պակաս որ։ Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսըներկենրից մեկի հետ խոսակցության հետ, որտեղ ինքը ինձ ասումա՝

 - Ասողը իրանք են, կուզեն դեմքիդ ցեխ կքսեն, կուզեն չեն քսի։ Որին Հաջորդեց իմ միայն մեկ արտահայտությունը՝

-Լավ թող քսեն, բա գոնե ձևական էլ <<ԹՈՒ>> չասենք ?

Որոշումը մեկ էր՝ Գնում ենք Ցույցի։ Ապրիլի 23ին՝ Սերժ Սարգսյանը վայր դրեց իր նախագահական մանդատը և ընդդիմությունը նրան ասաց ,որ պետք է հավաքի իր իրերը, պատմում են, որ նա ծիծաղել է։ Ծիծաղել է մի մարդ, ով 2013 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրի պանթեոնում՝ մի կնոջ օգնությանն աղերսանքներին պատասխանել է՝ <<Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես որ ի՞նչ անես...>>։ Սա ողորմելի է։ Ինչն էր փոխվել մեզ մոտ, հիմանականում մի բան։ Սերժ Սարգսյանը փոխում է ՀՀ իշխանավարությունը նախագահականից վարչապետականի տալով բոլոր լիազորությունները վարչապետին, որ ինքը դառնա վարչապետ։

Անկեղծ, մենք չէինք հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ ընդդիմությանը։ Մեզ ոտքի հանեց ատելությունը։ Մենք դուրս չէինք գալիս Նիկոլի կողմից, Մենք դուրս էինք գալիս Սերժի դեմ, բայց հիմա ստացվեց այնպես, որ մարդը ,ում հետից մենք հիմա պատրաստ ենք գնալ Փաշինյանն է, որովհետև ՀակաՍերժականներ կային և մինչև այս, սակայն նրանք ոչնչի չհասան, իսկ Նիկոլը կարծես նորամուծություն բերեց մարդկանց մեջ, ստիպելով խաղալ իր օրենքներով, խաղաղ և բաց ձեռքերով , որպեսզի զերծ մնա բախումից և այն սխալից որ կար մինչև հիմա։ Անշուշտ, դա այն էր ինչ մեզ պետք էր, սակայն ես մինչև վերջին պահն էլ վախենում էի, որ ժողովրդի համբերությունը կպատռի ու ժողովուրդը կմտնի ԱԺ ու պարզապես դուրս կհանի ՀՀԿ-ականներին։

Իսկ գիտեք եր՞բ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ։ Ամսի 13-ն էր, ԵՊՀ-ի դիմաց։ Չկային դեռ նրանք, ովքեր վերջում պատմում էին ,որ Հեղափոխությունը դա նրանց անձնական հաղթանակն է, չկային նրանք ովքեր վերջում խորոված էին անում ու շամպայն տրաքացնում։ Նոր էինք դուրս եկել ԵՊՀ-ից։ Որոշեցինք նստենք մի փոքր հանգստանանք։ Նիկոլը նստեց արձանի դիմացի քարին ու գրպանից հանելով չոր անձեռնոցիկը ու մաքրեց քիթը։ Էդ պահին ես հասկացա, որ սա այն մարդն է ում ես ուզում եմ տեսնել վարչապետ։ Մարդու, մեզ նման, հասարակ, մսից ու արյունից, կենդանի օրգանիզմ, որ ունակ է մտածելու ժողովրդի համար, քանզի ինքն էլ է այդ ժողովրդի մի մասնիկը։

Հետո եկավ Ապրիլի 16-ը ու տեղի ունեցավ բախումը։ Երբ Ոստիկանը կրակեց Հայի վրա։ Ես չեմ ուզում Վենդետա, բայց ժողովուրդը իրավունք ունի իմանալ այն մարդու անունը, ով կրակել է նրա վրա։

Անկեղծ, և այդ օրը և հետագայում ինձ մի հարց էլ էր հուզում։ ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։ Եթե ուզում էին մեզ վախացնել, ապա նրանք մեզ շատ վատ են ճանաչում։ Ադրբեջանը վաղուց է մեզ ուզում վախացնել այդ կերպ, չի ստացվել նրանց մոտ, չի ստացվի և հետագայում։ Միակ մյուս տարբերակը որ կա, դա ժողովուրդի վրա կրակելու տարբերակն է։ Եվ այսպես, ԲՏՌ բերելու իմաստը որն էր ՞։

Կամ ինչու ողջ ցույցերի ժամանակ ՀՀԿ-ն մեկ անգամ դուրս չեկավ ժողովուրդի հետ բանակցությունների։ Եթե նրանք այդքան ճիշտ են, ապա դուրս գան մեզ էլ բացատրեն իրենց ճշտությունը։ Միգուցե իրոք նրանք էին Ճիշտը ու մեզ բացատրեին գնային տուն։ Իշխանությունը, որ վախենում է իր սեփական ժողովրդից, միթե իշխանություն կոչվելու իրավունք ունի։

 

Հաջորդ օրերին մի բան եղավ։ Մենք` ցուցարար հավաքվածներս, գալիս էինք մեկ պատճառով՝ որովհետև բոլորս ատում էինք այդ իշխանությունը ի դեմս նրա ղեկավար Սերժ Սարգսյանի։ Գալիս էինք մենք մի բանի համար, որպեսզի վերջ դնենք այդ խեղկատակին ու ապրենք նորմալ ու զարգացող երկրում։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց երբ տեսանք, թե ինչպես են նրանք բերման ենթարկում բոլորին, բոլորին անխտիր ու թե ինչպես են գռեհիկ և ոչ պատշաճ վերաբերվում աղջիկներն, Մեծ եղբայրս՝Վազգենը, երբեք չի եղել ցուցարար։ Թե Տարկետման ժամանակ, թե դրանից առաջ նա չի մասնակցել ցույցերին, քանի որ չի տեսել որևէ տարբերակ, որևէ հնարավոր ելք, չի տեսել այդ հարցերի դրական ու ճիշտ լուծումը։ Բայց երբ տեսավ թե ինչպես են վերաբերվում մեզ, ցուցարարներին, ինչպես են քաշքշում աղջիկներին, առաջին անգամ իր կյանքում նա որոշեց ու գնալ ցույցի, ոչ հանուն Սերժի հեռացման, այլ հանուն մարդկանց, հանուն ժողովրդի։ Եվ հաջորդ օրերին այդպես մտածող մարդիկ մեզ միացան ու մենք այնքան շատացանք, որ եթե նույնիսկ ցանկանային բոլոիս բերման ենթարկել, այդքան մարդուն խուցերում չէին տեղավորի։

Եղան դեպքեր, եղան բախումներ նաև քաղաքացիների հետ, երբ ցուցարարները փակում էին ճանապարհը իսկ մարդիկ գալի էին և վիճում մեզ հետ։ Մեկ անգամ չէ, որ ես փակել եմ ՍԱՍ-ի(երիտասարդականի) ճանապարհը։ Մի Պատմություն ՍԱՍ-ից։

Ապրիլի 17։ Երիտասարդական։ Սասի մոտ։ Փակել ենք ճանապարհը նստարաններով ու շինարարության համար նախատեսված քարերով, տեղ-տեղ աղբամաններով ու կարդոնե արկղերով։ Տղերքը զանգեցին ու ասին, որ կարմիր բերետավորները դուրս են եկել փողոց ու սկսել են ճանապարհները բացել ու բերման ենթարկել։ Բարեբախտաբար ,մեր հումորը տեղն էր՝ ՍԱՍ-ն էլ մոտիկ։ Գնեցինք Քաղցր ձողիկներ, նստեցինք Մետրոնոմի անցումի քարերին ու սպասում էինք Կարմիր բերետավորներին։ Եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք ի՞նչ, մենք քաղցր ձողիկներ էինք ուտում։ Անմեղ հայացքներով նայում էինք նրանց, կարծես մենք չէինք ճանապարհները փակել։ Հետո հենց գնացին, 5 րոպե անց, էլի փակեցինք ճանապարհները։ 10 րոպե հետո էլի եկան՝ եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք ի՞նչ, մենք էլի քաղցր ձողիկներ էինք ուտում։ Էլի փակեցինք, էլի նստեցինք քարերին ու էսպես մի քանի անգամ, քանի դեռ չսկսեցին ուշանալ ու մենք էինք ուզում զանգել ասել, որ փակել ենք՝ եկեք բացեք։

 Ինչևէ, հաղթեցինք։ Հաղթեցինք։

Սա հեղափոխություն էր իշխանություն և մեր մտածելակերպի ։ Մարդիկ հասկացել են, որ իշխանությունը նրանք են, իշխանությունը մենք ենք։ Հիմա էսպիսի կատակ կա մեր մեջ, որ էլի Նիկոլի թիվն է եկել։ Ու բարեբախտաբար հենց այդպես էլ կա, որովհետև մեզանից յուրաքանչյուրիս մեջ է արթնացել այդ <<Նիկոլ>>-ը։ Մարդիկ արթնացել են քնից ու հիմա հավատում են, որ արդեն, գոյություն ունի արդարությունը, իրավահավասարությունը, խոսքի իրավունքը։ Մարդիկ արդեն իրոք պատրաստ են կռվել հանուն իրենց իրավունքների։ Այսօր եղավ առաջին ցույցը Տարոն Մարգարյանի դեմ։ Մարդիկ չեն դադարելու պայքարել։ Նրանք էլ են հավասար իրավունքներ ուզում։ Վերջապես մարդիկ, իրոք ,հասկանում են ,որ Պատմություն են կերտում, իսկ երբ դա հասկանում ես, իրոք սկսում ես կերտել։

 Ու Հիմա ինչ ա ստացվում ?, ողջ երկիրը և իշխանությունը պատկանում են մի մարդու՝ վարչապետին, դա արվել է այն նպատակով ,որ Սերժ Սարգսյանը ունենա լիարժեք իրավասություններ անելու ինչ ուզում է։ Իսկ հիմա նրան փոխարինելու է եկել Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ասում են ,որ պետք է սահմանադրության մեջ անել փոփոխություններ։ Այսինքն ինչ է հիմա այստեղ կատարվում՝ իշխանության է եկել ժողովրդի թեկնածուն, իշխանության է եկել հենց ժողովուրդը, և ողջ երկիրը հիմա պատկանում է օրինապահ ու սահմանադրականությամբ շարժող մարդու։ Իշխանության է եկել արդարությունը։


6

1

322

  • Dark Δ'
    2018-05-13 18:37:29
    Լավն էր ^^ սպասված էր ))