Եվ քանի որ դու էիր
Եվ քանի որ դու էիր,
Այլ ոչ թե նա,
Փոխվեց կարոտիս նշանակությունը,
Սկսեցի կարոտել ոչինչը,
Քանզի քո կողքին լինելով
Չգտա նրան։
Եվ քանի որ դու էիր,
Այլ ոչ թե նա,
Փոխվեց սիրելուս պատկերացումները,
Սկսեցի սիրել ոչինչը,
Քանզի քեզ սիրել, ավա՜ղ, անկարող եմ,
Իսկ քո կողքին՝ նրան՝ հնարավոր չէ։
Եվ ես այլևս ինձ նման չեմ,
Քանի որ դու էիր,
Այլ ոչ թե նա։