Copy SMS

Հիշողությունների տետրակ

Հիշողությունների տետրակ - հիշողություններ, տետրակ, մոռացված, բառեր


Կներես ես արդեն վաղուց չեմ գրել:Չեմ հիշել քեզ:Դե փորձել եմ չհիշել... Մտածում էի չգրելով հեշտ կլինի քեզ մոռանալը:Կարծես սխալվել եմ:Քեզ ես չեմ կարողանում թաքցնել:Ինչքան էլ,որ թաղում եմ հիշողություններս խոր անդունդում,դու վերադառնում ես,գրկելով ու խոստումներ տալով:

Տետրակս մաշվել է:Իր միջի գրառումները չափից շատ են:Այնտեղ կան թերթեր տխուր հիշողություններով,կան թերթեր գեղեցիկ ու անմոռաց հիշողություններով:Ես դրանք կարդում եմ,երբ շատ եմ կարոտում, երբ սկսում եմ մոռանալ:Կարդալուց հետո հավաքում եմ ուղեղումս բոլոր ապրած պահերը,փակում եմ աչքերս ու փորձում հիշել քո ժպիտը:Հիմա,երբ դու կողքիս չես, հասկանում եմ թե որքան թանկ էիր դու ինձ համար:Ինչքան ու ինչքան շատ եմ սիրել քեզ:Հիմա,երբ կարդում եմ մեր անմոռաց հիշողությունները՝էջը ծածկվում է արցունքներով:Վախենում եմ,որ կգա մի օր և ես կմոռանամ քեզ,կմոռանամ հիշողությունները,կմոռանամ մաշված տետրակը:Վախենում եմ,որովհետև մի օր դու կանցնես իմ կողքով ու ես չեմ ճանաչի քեզ,ուղղակի կշրջվեմ և կշարունակեմ ճանապարհս:

Մի օր, երբ դու կորոշես վերադառնալ ինձ մոտ, ես քեզ այլևս չեմ հիշի:Ես ջնջած կլինեմ քեզ իմ հիշողություններից:Դու կտխրես ու կփորձես վերադարձնել հիշողություններս:Կփնտրես իմ ու քո հիշողությունների ալբոմը:Կգտնես դարակներումս մի հին տետրակ հիշողությունների մասին,մեր գեղեցիկ լուսանկաներով,կբերես ինձ մոտ ու կսկսես կարդալ, ինչպես կարդում են հեքիաթը փոքրիկի համար:Վերջին տողը կարդալուց հետո ես կշշնջամ քո անունը:Դու կժպտաս,կգրկես ամուր ու կշշնջաս մոռացված բառեր՝ <>:

4

0

477