Copy SMS

Մի նկարի պատմություն

Մի նկարի պատմություն - Ցունամի, Էսսէ


     Մի անգամ Օրհան Փամուկը ասել է. «Ամեն մի նկար, մի պատմություն է պատմում»: 
  Ես հիշում եմ, հին ժամանակներում շատ մեծ նշանակություն ուներ լուսանկարչական ալբոմները: Որտեղ հատիկ - հատիկ իրենց տեղն էին գտնում մեր կյանքից վերցրած պատմությունները:
      Ես հիշում եմ. ամեն օր դարակում դրված այդ ալբոմների վրայից փոշին սրբում էի, որ եթե տունը հյուր գար, գուցե ցանկանար տեսնել այդ նկարները (այն ժամանակ մոդան դա էր, սուրճ ու քաղցրավենիքի հետ միասին, սեղանին էր դրվում նաև ալբոմները): Երբ հյուրը ցանկանում էր նայել նկարները, չնայած, որ ամեն ալբոմում քառասուն-հիսուն նկար էր տեղավորվում, բայց մի ալբոմ նայելը տևում էր մեկ-երկու ժամ: Որովհետև ամեն մի նկար նայելուց, մենք հիշում էինք ամեն դետալ, ամեն խոսք ու շարժում, պատմում էինք այդ օրը, թե ինչի համար ենք նկարվել, ինչ առիթ էր, ովքեր են նկարում նկարվածները, և այսպես ամեն նկարի պատմությունը պատմում էինք:
     Եվ բացի այդ, հաճելի մի զգացողություն էր առաջանում, երբ նկարը պահում էիր ձեռքումդ, շրջում, ետևի տարթվին նայում ու ընգնում հիշողության գիրկը: Հիշում եմ այն ժամանակ նկարներին ուշադրություն էինք դարձնում, ամեն առիթին հարկավոր էր գոնե մեկ կամ երկու լոսանկար անել, որպեսզի հետագայում նստեինք ու հիշեինք այդ նկարի պատմությունը: 
   Իսկ հիմա, դրա հնարավորությունների մասին նոր սերունդը չի իմանում, քանի որ հեռախոսից կամ համակարգչից չես կարող ձեռք տալ, շրջել, կամ նույնիսկ հոտ քաշել նկարից: Հիմա ամեն տեղ, ամեն հագուստով ու ամեն տեսակի ժեստերով նկարներ են նկարվում ու պահում համակարգչի, հեռախոսի մեջ կամ սոցկայքերում են տեղադրում: Բայց այն քաղցրությունը, այն համնուհոտը չես զգում, ինչպես զգում էինք մենք լուսանկարչական ալբոմները նայելիս... 
Ես դեռ շարունակում եմ ամեն անգամ մաքրել դարակում դրված լուսանկարչական ալբոմները. Մեկ էլ տեսար հյուրերից մեկը ցանկացավ լսել մի նկարի պատմություն…


 Ցունամի
28.05.2018


 

7

4

436

  • Dark Δ'
    2018-06-08 10:52:37
    Մոտս ցանկություն առաջացավ ձեզ հյուր գալու ու նկարի պատմութկուն լսելու ))))) լավն էտ շատ ^^
    • Ցունամի
      2018-06-08 11:36:33
      համեցիր,.... սուրճ ու քաղցրավենիքով մի սեղանի շուրջ կնստենք ու կլսենք նկարների պատմությունները))
  • Լիլիթ
    2018-06-15 15:43:08
    Մի հրաշալի դրվագ կյանքից։ Խոսքեր չկան։ (բռավո)