Copy SMS

Ծխահեղձ

Ծխահեղձ - #բանաստեղծություն, չափածո, դեպրեսիա



Օրեր են անցնում - խլացա՜ծ կրկին: 
Դեռ նա շնչում է - փայտը իր ձեռքին: 
Խանձողն է մարել, որ պիտի այրվեր ու լիներ անմար: 
Հեղձում է ծուխը, ծուխը հոծացող, ծուխը այդ վարար: 
Ուզում եմ պայթել, ինձնից թողնելով բեկորներ միայն, 
Գույներով շողալ, ցոլքեր սփռել, ոչ թե ծուխ ունայն: 
Ծուխը թող հորդա իմ ճեղքման պահին, 
Եվ թող առկայծեն բեկորները իմ... 

Նոյեմբեր, 2017

Ժամանկաշրջան - ՛՛Կայացում՛՛, ժողովածու - ՛՛Գորշություն՛՛

3

1

208

  • Universal
    2018-07-04 17:04:10
    https://www.youtube.com/watch?v=avF7qL_MmhI