Ես խավարինն եմ
Ես հիմա արդեն չունեմ էլ փափագ
Խավարի միջին ստեղծել պատրանք
Եվ առաջնորդվել աղոտ առկայծմամբ,
Մթի մեջ քայլել կույր մի էությամբ։
Եվ ես հոգնել եմ քայլե՜լ, պտտվե՜լ՝
Հնամաշ, սեղմիչ հագուստ-դիմակով,
Որ իրակոնւմ հոգիս է ճզմել
Եվ թաթաված է կյանքիս ավյունով։
Ինձ պետք չէ դիմակ անունով «խոհուն»,
Որ իրականում խոհեմ է այնժա՛մ,
Երբ լույս է տեսնում։ Օ՜, կու՛յր խավարում։
Խավարի միջին տզրու՛կ է միայն։
Թող որ ես մնամ` խորշ համարելի,
Անծիր ու սիրուն, սև խավարի մեջ․․․
Առանց պատրանքի նսե՜մ, խղճալի՛․
Խավարի փայլը մնում է անշեջ։
Անհեզ էի ես և ճշմարտակամ։
Խավարի փայլն էր գրավել այնժամ՝
Տենդավառ, ցնծուն իմ հոգևորը․․․
Ես խավարի՛նն են, ի՛մն է խավարը։
Այնպես լուսարձակ իր մութ լույսերով
Եվ պսակված է այս անբեկ սևով։
Խավարը կեզ է և զոհասեղան ունի առջևու՜մ․․․
Եվ պետք չէ բնավ ո՛չ ճիգ և ո՛չ ջիղ, ո՛չ էլ ազատում․․․
18․05․2018
Ժամանակաշրջան՝ ՛՛Վերածնունդ՛՛, ժողովածու՝ ՛՛Կայացում՛՛