Copy SMS

Նույն երկնքի տակ , բայց հեռու

 

Նույն երկնքի տակ , բայց հեռու  - նույն , երկնքի , տակ , ենք,


Տեսնու՞մ ես,  իմ անհայտ ու հայտնի սեր , մենք նույն երկնքի տակ ենք կանգնած, մենք նույն աստղերն ենք տեսնում ու նույն խաղաղ լուսինն է մեր վերևում ։ Ուղղակի դու մի փոքր հեռու ես կանգնած ինձանից ու ես մտովի եմ հայացքդ հյուսում։Պատկերացնում եմ ` ինչպես ես գլուխդ հպարտորեն վեր պարզած այս կապտամանուշակագույն երկնքին նայում ։ Գիտե՞ս ` ես մեզ համար ամենապայծառ աստղերն եմ ընտրում երկնքից , անխնա պոկում դրանք ու քեզ ուղարկում , որ զգաս ինձ , ժպիտս ու նույնքան խնամքով այդ ժպիտից դաջես երեսիդ ։ Ես կարոտում եմ խորունկ աչքերիդ անսահմանությունը և այդ պատճառով էլ ինձ համար մի այլ անսահմանություն եմ ճարել ` երկինքը` մաքուր , ջինջ ու լիքը , լիքը աստղերով ։Քեզ 《 բարի գիշեր 》 եմ ասում , իմ անանուն երջանկություն , մեկ անգամ էլ վեր նայիր այդ մեծ վերմակին ,որ մեզ ծածկում է , ու հանդարտ փակիր աչքերդ ` իմ մասին հիշողությունները ամուր պահած ։ Ես էլ կսպասեմ մինչև ահեղ քամին ինձ հաղորդի , որ անուշ քնել ես ,ու այդ ժամանակ ինքս էլ կփակեմ աչքերս ` էլի քո մասին հիշողությունները ամուր պահած ։

4

1

225

  • aram
    2018-08-09 20:04:31
    բառեվ