Հետադարձ հայցք դեպի զինվոր ընկերս
Հողը զարթուն է , դու՝ քնած,
Ու երազներդ են արդեն
պատմության գիրկն անցած ։
Ախխ, ընկեր իմ ընկեր ,
Հիշու՞մ ես ՝ երազում էինք կարոտով
Դեպի տուն վազել այդ ճամփով ,
Բայց հանկարծ փոշին ծածկեց ՄԵՐ ՀՈՂԸ
Ու երևում էր լոկ փոշու քողը ։
Մեր շուրջը կարծես մի բան պայթեց ,
Ու աղմուկն այդ ամեն բան խլացրեց ․
Ազերն էր ՝ կեղտոտ թշնամին ,
Որ երազելու այդ անմար պահին
Նենգաբար ՄԵՐ ՀՈՂ թափանցեց ։
Սկսվեց անհավասար պայքար ,
Ու մենք կանգնեցինք լամուկների դեմ անարդար ,
Նրանք երեքն էին , իսկ մենք ՝ երկուսը ,
Բայց քաջաբար դեմ տվինք մեր ուսը ։
Կռվում էինք ինչով պատահի
Այդ թշնամու դեմ ամեհի ,
Դողում էին ձեռքերս , դողում էին ոտքերս ,
Բայց գիտեի , որ կողքիս է ընկերս ։
Ու մինչ այդպես կռվում էինք ,
Էլի բարձրացավ պայթյունի ալիք ,
Եվ երբ սարսափած մտածում էի ․
<< Աստված իմ , ի՞նչ էր սա >> ,
Ընկերոջս մարմինը գետնին փռված տեսա ,
Չգիտեմ , թե ինչ մարմնովս անցավ ,
Ու երկինքը գլխիս կարծես փուլ եկավ ,
Շուռ եկա ու մի փայտ վերցրի
Ու այդ փայտով լամուկի դեմքին զարկեցի ,
Ոռնաց անզգամ տականքը ,
Զգաց , որ արդեն անցավ իրենց
թվացյալ հաղթանակի բերկրանքը ։
Չկար այլևս ոչ դող , ոչ վախ ,
Ու պահի տակ ես դարձա անվախ ։
Մոտեցա փռված ընկերոջս ,
Հանգիստ ժպտում էր ,
Ու մի պահ կարծեցի , թե խաբում էր,
Կատակ էր այդ սարսափելի ,
Ու ծաղրել էր նա ինձ էլի ,
Այնպես էր խաղաղ պառկել ,
Կարծես ոչինչ էլ չէր եղել ,
Ու կարծես ինքը չէր ,որ մեռել էր ։
Ասում էի ․
- Վեր կաց , չե՞ս լսում ,
Իսկ նա ինձ ոչինչ էլ չէր ասում ։
Ու այստեղ հասկացա ,
Որ այս անգամ չի ստում
Ու ինձ այս ամենին հավատալ է ստիպում ։
Թուլացած գլուխս մի կերպ պահած ՝
Հեռվում տեսա ևս երկուսին փռված ։
Ախխ , պարզ էր արդեն ամեն ինչ ․
Հերոս ընկերս կռվել էր
Ու չէր խնայել ոչինչ
Անգամ կյանքը
Ու սեփական երազանքը ։
Արցունքի միջից ծիծաղ արձակեցի
Ու խելագարի պես ինձ մարտի դաշտ նետեցի ։
Հիշեցի ՝ ինչպես էինք միշտ մրցում
Մեր արդեն գեղեցիկ անցյալում ,
Թե ո՞վ է մեզնից ավելի ուժեղ
Ու ով կկռվի թշնամու դեմ ավելի ահեղ ։
Դու պայքարեցիր , կռվեցիր
Ու երկու լամուկ էլ սպանեցիր ։
Պարտվածի կնիքը սրտիս դաջած ՝
Մոտենում էի դիակներին այնտեղ փռված ․
Զենք էր պետք խլել նրանցից
Ու իրենց իսկ զենքով ընկերներին այն աշխարհ ճամփել ։
Վերցրի զենքը մեռելներից
Ու թշնամու վրա վազեցի արտասվալից ,
Նշան բռնեցի , ու բուուում,
Սահեով ընկավ
Այս մեկն Էլ գրողի ծոցն անցավ ։
Ու վերջացրի ես , իմ ընկեր,
Բայց ավաղ մահվան ճանկն ես դու արդեն ընկել ։
Ախխ, առանց հրաժեշտի դու գնացիր
Ու ՀՈՂԸ ՄԵՐ արյունովդ ներկեցիր ։