Copy SMS

՛՛Լուսնե՛՛ ժողովածուից

՛՛Լուսնե՛՛ ժողովածուից - չափածո, բանաստեղծություն, հատվածներ


Կարիք

Ես անկարող եմ անտեսել հուշեր, 
Որ այնպե՜ս ուրախ գգված էին ի՜նձ, 
Որոնք դարձել են սրածայր մտքեր, 
Իմ սիրտը խոցել նրա պակասից...

10.08.2018


Այրվող Լուսնե

Ա՜խ, այս ցավը, որ խեղդում է իմ հոգին, 
Այրումի մեջ թփրտում է սիրտը իմ՝ 
Պատվի. անձիս ու սիրելու արանքում, 
Եվ վառվում է փոքրիկ սիրտս մորմոքուն:

Եվ լսում եմ այրման երգը, 
Որով ես քեզ եմ այրում: 
Իմ սիրտն այրող կրակը 
Ես քո անձին եմ ուղղում:

20.07.2018


2

0

375