Copy SMS

՛՛Հատում՛՛

՛՛Հատում՛՛ - չափածո, բանաստեղծություն, դեպրեսիա

Հատում

Լռիկ մի մորմոք, որ պատել էր իմ, — այս շրջակայքը։ 
Կարծես թե հեռվից մոտենում էր ինձ իմ դիակառքը։ 
Եվ համրությունը պարում էր անձայն, թաթավված գորշով․․․

Ու անձրև մաղեց, կամացու՜կ, զգու՜յշ, անխախտ լինելով։ 
Ես քայլում էի, արդեն վարակված լռիկ մորմոքով։ 
Լուռ էի մնում ու քայլում թեթև, նման ուրուի․․․ 
Եվ ես համրացած, համակված էի անվախ ապրումով։ 
Ես քայլող դիա՞կ, թե՞ մի խենթ ոգի․․․ Արդյոք ո՞վ էի․․․

29․03․2018



3

0

520