Copy SMS

Լսելի լինելու արվեստը

Լսելի լինելու արվեստը - աշխատասիրություն , աշխատասիրություն , աշխատասիրություն

   Ու կյանքը մեզ վարժեցրել է նրան , որ լսելի լինելու համար կամ պիտի լինենք լավագույնը , կամ պիտի ոչինչ չլինենք , որովհետև ոչինչներին ու միջակություններին երբեք չեն լսում ։ Նրանք ապրում են այնպես , կարծես չկան , կարծես թափանցիկ են ու անտեսանելի , ինչպես օդում պարող փոշեհատիկը ։ 

   Մեզնից յուրաքանչյուրը ծնվում է ՝ իր մեջ կրելով ինչ-որ ծիլ , որը ջրելու ու խնամելու դեպքում դառնում է շնորհ կոչվող գեղեցիկ ծաղիկ ։ Ծիծաղեի է չէ ՞․ բոլորն ունեն այդ ծաղիկից , բայց քչերն են այն կարգին աճեցնում ։ Չեն հասկանում , որ իրենց տքնաջան աշխատանքի կաթիլները հետո ջրելու են այդ ծաղիկը , որ իրենք ենթարկվողից թելադրող դառնալու չափ բարձրանալու են վերև , վերև , շատ վերև ու այնքան ,որ իրենց մեկ փոքրիկ խոսքը կարող է գոռոց թվալ աշխարհին ։

   Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ , որ լեսլի լինելը ոչ այլ ինչ է , քան մի բարձր արվեստ ՝ հավասար նկարչությանը ու երաժշտությանը ։ Այն արվեստ է լավագույնների համար, ովքեր իրենց ձեռքբերումներով ու երկար տարիների աշխատանքով հարգել են տվել սեփական ես-ը  ու լեսլի դարձրել սեփական ձայնը ։ Կյանքում միայն նրանք են թելադրողները , իսկ մյուս ապուշները լոկ ենթարկվողներ են , ովքեր ստիպված են իրենց ողջ կյանքն անցկացնել ծղրտալով ու գլուխը կախ նրանց ենթարկվելով ։ 

   Միջակություններ , ոչինչներ ․․․ Նրանք ճխլվում են պատմության անիվի տակ ՝ չթողնելով ոչինչ , բացի խղճուկ գոյությունից ։

   Լսելի դառնալու արվեստը սեփական երազանքներին հասնելու , նպատակներն իրականացնելու միակ եղանակն է ու միակ ուղին ։

6

0

458