Copy SMS

Աշխա՜րհ, թե նույնը մնայիր

Աշխա՜րհ, թե նույնը մնայիր - Ցունամի, Բանաստեղծություններ


Աշխա՜րհ...
դու այն ամենն ես,
ինչ ստեղծել է միտքը մարդու…
քեզ է վերագրված
ամեն մի նորարարություն,
ամեն ուրախություն,
կասկած,
ամեն ցավ,
ու 
ծախսված ժամանակ…


դու փորձնական մի «առնետ» ես,
ում վրա, մենք՝ մարդ «բժիշկներս»
հազար ու մի փորձ ենք անում.
լա՞վ է… վա՞տ է
ո՞ւմ է հուզում…


Թե լավ է՝
կեցցենք մենք,
իսկ թե վատ է..
ա՜խ այդ վատը…


Մարդն ընդունում է փորձվածը միայն,
պաշտպանում,
հավաստացնում, թե
դա է օգտակարը,
բարձրաձայնում,
ականջ խլացնում,
թե փորձել են «առնետի» վրա…


իսկ այդ «առնետը»
ոչ ավել, ոչ պակաս
աշխարհն է...


Աշխա՜րհ,
թե նույնը մնայիր,
թե կամենայիր,
խղճայիր,
նույնը մնայիր,
գուցե մենք էլ,
քեզ պես մարդ մնայինք…


Ցունամի
23.08.2018թ.

2

0

97