Ցուլ,Հորոսկոպ
Ցուլ նշանի կարգախոսն է՝ "Ես ունեմ"։ Ուժեղ արտահայտված Ցուլ նշանի դեպքում մարդը հնարամիտ է, վստահելի, պատասխանատու, համբերատար, հանգիստ, հանդուրժող, կայուն, զգայուն, ուժեղ, զգուշավոր, իրատես, գործունյա, բեղուն, երաժշտասեր և արտիստիկ։ Բացասական գծերից են՝ կամակորությունը, ժլատությունը, ֆորմալիզմը, անվստահությունը սոփական ուժերի նկատմամբ, թուլակամությունը, դանդաղաշարժությունն ու կարծրամտությունը։ Բնության մեջ Ցլին համապատասխանում են ծաղկող այգիներն ու մարգագետինները, կանաչ դաշտերն ու պտղաբեր վարելահողը։