Հորոսկոպ
Կարիճ Հորոսկոպ
Կարիճ ջուր, կայուն կամ սևեռուն. նշանի կարգախոսն է՝ "Ես ցանկանում եմ"։ Ուժեղ արտահայտված Կարիճի նշանի դեպքում մարդը լինում է կրքոտ, գաղտնամիտ, ուժեղ, նպատակասլաց, խորաթափանց, զգացմունքային, հետաքրքրասեր, հնարամիտ, մտավորական, պատվասեր, համառ, խորհրդավոր և ստեղծագործող։ Բացասական գծերից են ծայրահեղ խանդն ու կասկածամտությունը, եսակենտրոնությունն ու կպչունությունը։ Աստղագուշակության մեջ Կարիճին իշխում է ռազմատենչ մարս մոլորակը։