Դու երջանի՞կ ես
Դու երջանի՞կ ես․․․․ինչքան է քեզ պետք՝ երջանիկ լինելու համար
Դու այնքան բան ունես երջանիկ լինելու համար։
Ես չգիտեմ, թե որտեղ ես ծնվել,ինչպես ես աճում ու ապրում, բայց գիտեմ, որ հենց հիմա քո կողքին կան միլիոնավոր պատճառներ՝ երջանկության համար․ Ընտանիք․․ տաքություն,ույուտ,բարեկամություն,հոգատարություն ու օգնություն (պատձեռժկա), պուպուշ նմանություններ ու հետաքրքիր տարբերություներ․․
Ընկերներ․․խոսակցություններ, ընդհանուր հիշողություններ, տարօրինակ կատակներ,երգեր,խորը թեմաներ, անքուն գիշերներ․․
Ժամանակ․․դու ունես ժամանակ․ամեն առավոտ, ամեն կեսօր ու ամեն գիշեր։ Ժամեր, րեպեներ ու տարիներ։ աշուն, ձմեռ, գարուն ու ամառ։
Երիտասարդություն․․դու ունես երիտասարդություն՝ չմտածված քայլեր, անհարմար համբույրներ, անպատասխան սեր, սխալներ՝ որոնք իրականում սխալ չեն,դու դա կհասկանաս շուտով․․․․և դա ևս երջանկության առիթ է․․
Առողջություն՝ դու հնարավորություն ունես քայլել ամբողջ օրը՝ առանց հանգստի, տեսնել հիասքանց մայրամուտներ, լսել մեքենաների ամուկը, շնչել առավոտյան օդը, պարել փակ աչքերով, երգել ամբողջ ձայնով, կարդալ, ու սովորել նորը․․
հա․․․ իմ մոտ էլ, ամեն ինչ ոչ միշտա լավ,․․ ես ել եմ կռվում հարազատնեի հետ, հիսթափվում ընկերներից, բաց թողնում ժամանակը, զբաղվում ոչնչով․․ ես ել եմ երբեմն զգում ինձ տգեղ, անտաղանդ, անխելք․․մեկ մեկ ինձ թվումա թե ես դատարկությամբ եմ վատնում իմ երիտասարդությունը․․ես ել ոչ միշտ եմ գոհ
կյանքից․ես երազում եմ ավելի լավի մաիսն, երազում եմ հեռանալ, դառնալ մեծ,գրավիչ,հարուստ․․․․
ես ել եմ սարսափելի վախենում սպասելիքները չարդարացնելուց․․ես վախենում եմ հուսաթափեցնել մտերմներին․․․․ինձ․․․
ու Դա շատ մարդկային է․․դա բնութագրականա բոլորի համար․․․եթե մեզ ժպտան հազար մարդ, մենք չենք հիշի նրանցից ոչ մեկին․մենք կհիշենք նրան՝ ով կթքի մեր երեսին․

Մարդիկ չեն հարմարվել՝ ուրախանալ փոքր բաներով, որոնք ունեն․․մեզ միշտ էլ պետք կգա ավելին․․․բայց․․․․․բայց կոնկրետ ես, ուղղակի երջանիկ եմ․․անչափ, անհաշվելի․․․․ես երջանիկ եմ ու զգում եմ էտ իմ ամեն մի բջիջով․․ու եթե դու կարծում ես, որ ես ավելի շատ պատճառներ ունեմ երջանիկ լինելու՝ ԴՈՒ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՍ․․ ես չեմ տարբերվում քեզնից ոչնչով․․ես ոչնչով լավը չեմ քեզնից, ու դու ոչնչով վատը չես նրանցից, ու նայում ես ներքևից վերև․․մեր միակ տարբերությունը նրանում է․․որ ես գիտեմ շնորհակալ լինել․․

իրականում․,բողոքվելը նոռմալա, երբ դու հասկանում ես որ արժանի ես ավելիին․․․դա ամենաառաջին աստիճանն է դեպի վերև․․․
բայց խնդրում եմ․․․խնդրում եմ մի արժեզրկիր այն, ինչ ունես․․քո կյանքը, քո հնարավորությունները, քո երիտասարդույունը, քո ծնողները ինչ որ մեկի երազանքն են․․․ուղղակի շնորհակալ եղիր․ ու դարձիր երջանիկ․․․
դա միակ խնդրին է․․որի բանաձևը ամենապարզն է․․՝ կանգնի, նայիր շուրջդ, ասա ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ժպտա, հրվիր ու վազիր առաջ․․․․
խնդրում եմ․․երջանիկ եղիր ^^
ձեր Դարք ^^
Cavalli
2018-10-25 22:17:19Դարք Δ'
2018-10-30 22:22:02Cavalli
2018-11-04 14:07:36Դարք Δ'
2018-11-05 21:51:42ուղղակի մարդ
2018-11-10 10:04:18Դարք Δ'
2018-11-10 17:12:05ուղղակի մարդ
2018-11-10 17:52:10Դարք Δ'
2018-11-10 17:54:02Նվարդ
2019-02-12 23:00:16Նվարդ
2019-02-12 23:01:10Դարք Δ'
2019-02-13 14:09:15