Կյանքը հոկտեմբեր է
Ասում են, աշնանն ամեն ինչ ուրիշ է․․․․
Ասում են, աշունը լսել գիտի․․․․
Ասում են, կյանքը հոկտեմբեր է․․․․
ՉԷ ։Ճ․․վերջինը իմ ցիտատնա․․․էտ մեկը ես եմ ասում ^^․․ ասում եմ ՝ կյանքը հոկտեմբեր է․․․
Ու մինչ դու հեգնած դեմքով կհայտարարես, որ հոգնել ես կյանքից ու որ քեզ էսպիսի ճակատագիր պետք չեր, որ ատում ես սրտիդ՝ որ մտածել չգիտի, որ երազում ես , որ մի օր ուղղակի ամեն ինչ վերջանա, որ "Ուրա էտ երջանկությունը Է՞ ", որ սաղ էլ նույնն են․․․․․քո միջի մի մասնիկ, դանդաղ նստած կրկնումա, որ ամեն ինչ կախվածա քեզնից ու մենակ քեզնից, որ մարդ ունակա կառավարել կյանքը, որ թո շրջակա աշխարը ու թե հենց քո ասած էտ ճակատագիր կորվածը ենթարկվում են քո իսկ ուղեղին ու քմահաճույքին․․․
Հիմա կասես, բա ինչի չունեմ էն, ինչ ուզում եմ,․․․․ինչի՞ չեմ զգում են, ինչի պետքա, ինչ ուզում եմ ․․
ասեմ․․․Որովհետև ճակատագրից բողոքվելը շատ ու շատ ավելի հեշտա․․․․միանգամայն ․․․ ինչի զգանք ակնթարթը, եթե կարելիա ուղղակի մեղադրել բոլորին, մեղադրել հանգամանքները․․․ու ինչի չմոռանանք որ էտ սեփական ես-ի մասին ՞
Մենք՝ նորօրյա հասարակությունը, սիրում ենք բողոքել, որ մենակ ենք․․․․
Իսկ աշունը կատարյալա մենակ լինելու հանար․․․կատարյալ․․․․
Չէ, կատարյալ բան չկա․․․
ամեն ինչ փոխվումա․․․դու երբեք չես տեսնի մի գետը երկու անգամ, երբեք չես խմի նույն ջուրը նույն շշից, դու երբեք չես սրբի նույն փոշեհատիկը․․․․
Ինչ խոսք, մարդիք էլ են փոխվում․․ու փոխվում են շատ ու շատ ավելի արտչահայտորեն․․․
(դե հա․․․ես հիմա նստած բանակցություններ եմ վարում սենիակի սարդի հետ, ու համոզում եմ որ գնա առանց արյունահեղությունների․․․․․բայուսյ ։Դ )
Լավ ։Դ
էկեք անցնենք առաջ, որովհետև էս մելանխոլիկ պոստերը միտեսակ իմը չեն ^^
ասումա․․․ блюз это когда хорошему человеку плохо... ինչի հայերը բլյուզ չեն սիրում ՞
Ու մարդիկ անվերջ խոսում են․․․մենք ծանոթ չենք լռելու արվեստին․․․լսելու մասին էլ չասեմ
երբևէ փորձե՞լ ես չխոսել․․․ հենց էնպես, վերցնել ու չխոսել․․
գիտե՞ս, լռելու մեջ մի հետաքրքիր բան կա․․․
երբ դու լռում ես առանց բացատրելու, լռում ես երկար, ու ուղղակի նայում կատարվածին, միտեսակ սկսում ես ավելի խորը հասկանալ եղելությունը․․․ երբ դու չես խոսում, մարդիկ սկսում են տարօրինակ ու մի տեսակ անկեղծ արտահայտվել․․իրանք սկզբից հածույք են ստանմում չընդհատվելուց․․հաճույք են ստանում "լսելի" լինելուց․․ հետո սկսում են մի տեսակ նեղանալ, թվումա թե արհամարհում ես․․իսկ հետո․․․․հետո խոսում են անկեղծ ու խոսում էնպես,ասես լսող չկա, դե,,ասես մենախոսում են․․․․․
երբևէ մտածել էս, որ ուղղակի լռելով, դու կարաս ճանաչես մարդուն, աշխարհը․․կարաս հասկանաս իրավիճակը, կարաս գտնես լիքը լուծումներ․․․․
Մարդիկ հիմնականում անիմաստ են խոսում․․․ուղղակի․․ուղղակի մեզ ուշադրությունա պետք․․․մենք բոլորս էլ վախենմում ենք անտեսված լինելուց․․․մենք վախենում ենք մենությունից, վախենում ենք լռությունից․․․մենաք վախենում ենք մոռացելուց․․․
իսկ էտ նոռմալա՞, որ առաջի կուրսեցիները միջանկյալից ավելի շատ են վախենում, քան սարդերից՞․․․․․
Տիկնիկները․․․ Նրանք դատարկ են։ Դատարկ են նրանց Թե մարմինը և թե հոգին։ Իսկ դատարկությունը նրանց մոտեցնում է մահվանը։ Քանզի բնության մեջ ամեն մի դատարկություն տենչում է լրացվել․․․․
․․ լավ էկեք ես գնամ քնեմ, դուք ել մեկնաբանությունում գրեք, թե ինչ մասին պոստ կուզեք տեսնել քոփիում ^^
ձեր Dark ․․
պս; ու ես գիտեմ, որ էս իմ ամենաանհաջող պոստերց էր ։Ճ